ESem.am-ը գրում է. Դերասանուհի Անաիս Սարդարյանն ամփոփելով անցնող տարին` նշեց, որ չհաշված կորուստները, լավ տարի է ունեցել: «2014-ին հայրիկիս կորցրեցի: Ես տեսակով դժգոհ մարդ չեմ ու կարծում եմ, ամեն տարին էլ իր ձևով, տեսակով լավն է լինում»,- շեշտեց դերասանուհին և պատասխանեց բլից հարցերին:
- Եթե Ձյունանուշիկ լինեիք…
- Չէի թողնի Ձմեռ պապը խմի (ծիծաղում է,-հեղ):
- Ինչո՞վ նշանավորվեց 2014-ը:
- Գնեցի հեծանիվ, որին որպես անշունչ առարկա չեմ վերաբերում. խոսում եմ հետը:
- Ո՞րն է Ամանորը նշելու լավագույն վայրը:
- Տունը` ընտանիքի անդամների հետ:
- Ե՞րբ և ո՞ւմ հետ եք զարդարում տոնածառը:
- Տոնածառ չեմ սիրում ու տանը չեմ ունենում: Մանկության տարիներին հայրիկիս հետ էի զարդարում, իսկ այժմ նա չկա:
- 3 ուտեստ, որ պետք է լինի ամանորյա սեղանին:
- Մայրիկիս պատրաստած պասուց տոլման, չրերեով, ընդեղենով «ուտեստը», որը միայն մեր տանն է լինում և մայրաքաղաքային աղցանը:
- Մինչև քանի տարեկանն եք հավատացել Ձմեռ պապիկին:
- Հիմա էլ եմ հավատում:
- Ո՞րն է եղել Ձմեռ պապի ամենահիշվող նվերը:
- 5 տարի առաջ Նոր տարվա օրերին քույրս երկրորդ աղջիկն ունեցավ. դա ամենամեծ նվերն էր:
- Ինչպե՞սենանցնումտոնականօրերը:
- Եթե Հայաստանում եմ լինում, կուրսընկերներով ամեն տարի այցելում ենք բոլորի տները: Իսկ Նոր տարվա գիշերն այնպես է ստացվում, որ միշտ մեր կուրսի Լիպոյենց տուն ենք գնում: