Հաղորդավարուհի Ռուզաննա Ղազարյանը յուրահատուկ ձևով է շնորհավորել իր գործընկերոջ` դերասան Նարբե Պողոսյանի ծննդյան տարեդարձը. «Այսօր իմ լավ ընկեր Նարբե Պողոսյանի ծննդյան օրն է՝ 652 ամյակը: Չնայած պատկառելի տարիքին Նարբե ջան, դո պահպանվել ես 30 տարեկանի նման: Լա՜վ, «փակագծեր բացենք»՝ ուղղակի իրանական անձնագրով է Նարբեն ծնվել 1363 թվականին: Բայց էականը թվերը չեն, այլ դրանցում ամփոփված ու ապրած կյանքը: Նարբե ջան քեզ մաղթում որ միշտ շրջապատված լինես Աստղիկի հոգատարությամբ, ով քեզ նվիրեց աշխարարի ամենաթանկ նվերը Մոնթեին: Սիրում եմ Ձեզ շատ: Եղեք անսահման երջանիկ ու հարատեւ սիրեք իրար»: