▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նամակ պապայիս... Ես երջանիկ եմ, որովհետև քո աղջիկն եմ. Էմմի

Երգչուհի Էմմին իր միկրոբլոգում գրում է.

Գրում եմ, որովհետև գիտեմ, կարդում ես:

Նամակ պապայիս:

Ես երջանիկ եմ ամեն րոպե ու ամեն վայրկյան – չանհանգստանաս: Ես երջանիկ եմ, որովհետև քո աղջիկն եմ, և եթե ունենայի գոնե մի վայրկյան քեզ տեսնելու հնարավորություն, ես քեզ ոչինչ չէի ասի, դու ինձ կհասկանայիր, մենք իրար առանց խոսքերի կհասկանայինք, որովհետև այլմոլորակայինները իրար աչքերով ու առանց խոսք են հասկանում: Մամաս ու ընկերներդ ասում են, որ ես քո աղջիկն եմ – այո, ես հենց քո աղջիկն եմ ու այնպիսին եմ, ինչպիսին դու ես ինձ դաստիարակել: Ես ու մամաս քեզ շատ ենք սիրում ու կարոտում: Եվ ո՞վ է ասում, որ մարդիկ մահանում են, նրանք դառնում են հրեշտակ, որպեսզի իրենց հարազատներին պահապան լինեն: Ծնունդդ շնորհավոր, պապա ջան: Դավիթ Բեջանյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին