Հոլիվուդյան դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնը միշտ զարմացրել է երկրպագուներին իր անթերի արտաքին տեսքով: 45-ամյա դերասանուհին հերթական անգամ փայլել օրերս կայացած «Ոսկե Գլոբուս» կինոմրցանակաբաշխության ժամանակ: Սակայն այս անգամ հասարակության հիացմունքին է արժանացել միայն Էնիսթոնի զգեստը, իսկ ահա դերասանուհու վարսերը բավական մեծ քննադատությունների են արժանացել: Բանն այն է, որ հատուկ այդ օրվա սանրվածքի համար Ջենիֆերը ստիպված է եղել 2 օր չլվանալ իր վարսերը, ինչն էլ չի վրիպել պապարացցիների և լրագրողների աչքից:



