▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քիմ Քարդաշյանի հայրը կին է դարձել

Ամիսներ առաջ տեղեկացրել էինք, որ Քիմ Քարդաշյանի խորթ հայրը` Բրյուս Ջենները, հայտարարություն էր արել այն մասին, որ կին դառնալու ցանկություն ունի: Նշենք, որ ներկայումս նրա արտաքին տեսքն արդեն իսկ կտրուկ փոփոխությունների է ենթարկվել: Վերջին շրջանում նա հանրության շրջանում հայտնվում է միմիայն երկար մազերով, եղունգների լաքով, իսկ նրա հագուստի տակից սկսել է նկատվել իր կանացի կուրծքը: Իսկ ահա ամերիկյան պարբերականներից մեկը «բռնացրել» է Բրյուսին կանացի վառ դիմահարդարմամբ և վարսահարդարմամբ:

Ավելին, Բրյուսը պահանջում է այսուհետև դիմել իրեն Բրիջիտ անվամբ: Նշենք սակայն, որ չնայած այս բոլոր փոփոխություններին` պլաստիկ վիրահատության մասին դեռևս խոսք չի գնում:

Տեղեկացնենք, որ Բրյուս և Քրիս Ջեններների աղջիկները` Կենդալլը և Կայլին, բավական հարգանքով են մոտեցել իրենց հոր արտասովոր որոշմանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին