Դերասանուհի Տաթևիկ Ադումյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել, որում կին, ամուսին և փոքրիկ բալիկներ են պատկերված: Դատելով լուսանկարի մեկնաբանություններից, դերասանուհին սպասում է իր առաջնեկին:
Asekose.am-ի թղթակիցը կապ հաստատեց դերասանուհու հետ` ճշտելու լուրի իսկությունը:
«Չեմ ցանկանում պատասխանել այդ հարցին, քանի որ չեմ ցանկանում, որևէ տեղեկություն հրապարակել իմ անձնականի մասին»:
Այն հարցին, թե այս դեպքում ինչո՞ւ նա չի հերքում լուրը` վերջ դնելու համար մնացած բոլոր ասեկոսեներին, դերասանուհին պատասխանեց, որ չի ցանկանում ընդհանրապես խոսել այդ թեմայով:
Այսպիսով, Տաթևիկը ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց լուրը: Ստորև ներկայացնում ենք նրա ֆեյսբուքյան էջում հրապարակած լուսանկարը` դատողությունները թողնելով ձեզ: Նշենք նաև, որ «Հարազատ թշնամի» հեռուստասերիալում Բաբիին մարմնավորած դերասանուհին` նույն ինքը Տաթևիկ Ադումյանը, ըստ ֆիլմի սցենարի` շուտով պետք է լույս աշխարհ բերի իր առաջնեկին: