Դեռ անցած շաբաթ համացանցում տեղեկություն հայտնվեց այն մասին, որ երգչուհի Սելենա Գոմեսը և դիջեյ Զեդդը հանդիպում են: Անձամբ նրանց կողմից այս առթիվ մինչ օրս ոչ մի մեկնաբանություն չէր հնչել: Տեղեկացնենք սակայն, որ այսօր Զեդդը, իր Instagram-ում տեղադրելով Սելենայի լուսանկարը, որում երգչուհին անկողնում է, վերջնականապես վերջ է դրել երկրպագուների բոլոր կասկածանքներին: Եվ չնայած այն բանին, որ լուսանկարի աղջիկը ձեռքով փակել է իր դեմքը`շնորհիվ դաջվածքի հասկանալի է դառնում, որ լուսանկարում հենց Սելենա Գոմեսն է: