▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչքան էլ «քյարթու» չլինեմ, կան հատկություններ, որոնք արյանս մեջ են. «Քաղաքում»-ի Մխո

Armlur.am գրում է․  Դերասան Հովհաննես Դավթյանը, նույն ինքը՝ «Քաղաքում»-ի Մխոն, ով նախորդ տարի իր ներկայացման շրջանակներում քննում էր հայերիս անքնության պատճառները, այս տարի մտադիր է հանդես գալ նոր ներկայացմամբ, կրկին՝ stand up շոու-ծրագրի ձեւաչափով: Նա «Ժողովուրդ»-ի հետ զրույցում անդրադարձել է նաեւ վերջին շրջանում համացանցը «պայթեցրած» տեսանյութին, որում ինքը ամուսնության անակնկալ առաջարկություն է անում ընտրյալին: Դերասանը խոսել է իր խենթ քայլի եւ այլ թեմաների շուրջ:

-Հովհաննե՛ս, Դուք Ձեր ներկայացումների միջոցով նոր շունչ հաղորդեցիք հայաստանյան stand up շոու-ծրագրերին, ի՞նչ եք կարծում՝ այս ձեւաչափը մեր երկրում տարածում գտնելու միտում ունի՞: 

-Այո՛, արդեն նկատում եմ անհատների ու խմբերի, որոնք հանդես են գալիս ակումբային ձեւաչափով: Բայց, այնուամենայնիվ, կարծում եմ՝ իմ ներկայացրած ժանրը Հայաստանում զարգացած չէ կամ թերի է զարգացած: Շատ կուզենամ, որ ոլորտում առողջ մրցակցություն ձեւավորվի:

-Ձեր «Անքնություն» ներկայացման հիմքում դրված է արտագաղթի թեման: Այն դիտելիս տպավորություն է ստեղծվում, որ ինքներդ բախվել եք այդ խնդրին: 

-Ամեն քաղաքացի էլ երբեմն ուրիշ երկիր մեկնելու, այնտեղ կարիերա անելու ցանկություն ունենում է: Ի կատար կածի նա դա, թե ոչ, կախված է հայրենասիրության չափից: Ինքս էլ, բազմիցս բախվելով անարդարության, սոցիալ-տնտեսական խնդիրների, հիասթափություններ ունեցել եմ, սակայն դրանց զուգահեռ սկսել եմ խնդիրները հաղթահարելու ուղիներ որոնել: Ներկայացումն այն մարդկանց համար է, ովքեր ուզում են փախչել մեր երկրից, բայց այնտեղ ասվում է, որ անկախ բոլոր դժվարություններից՝ պետք է մնալ հայրենիքում: 

 

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին