
28-ամյա սկանդալային դերասանուհի Լինդսեյ Լոհանին բժիշկները ստիպված են եղել շտապ տեղափոխել հիվանդանոց: Այս անգամ նման որոշման պատճառը ոչ թե թմրանյութերի չարաշահումն է եղել, այլ՝ բարձր ջերմությունը և մկանային ցավերը: Հիվանդանոցից լրագրողներին տեղեկություն են հաղորդել, որ երիտասարդ դերասանուհին վարակվել է չիկունգունյա կոչվող վիրուսով, որը հանդիսանում է էբոլա վիրուսի համաճարակներից մեկը: Նշենք, որ այս պահին բժիշկները պայքարում են դերասանուհու կյանքի համար:


