Օրերս ԱՄՆ-ում կայացել է «The boy next door» ֆիլմի պրեմիերան, որում որպես գլխավոր դերակատարներ հանդես են եկել Ջենիֆեր Լոպեսը և Ռայան Գուզմանը, ով ֆիլմում հանդիսանում է Ջենիֆերի սիրեկանը: Պետք է տեղեկացնենք, որ ըստ որոշ լրատվամիջոցների` դերասանների սիրավեպը տեղափոխվել է նաև իրական կյանք, քանի որ արդեն որոշ ժամանակ է, ինչ Լոպեսն ամենուր ներկայանում է Ռայանի ընկերակցությամբ, մինչև անգամ վերջերս կայացած «Ոսկե Գլոբուս» մրցանակաբաշխությանը:



