▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թալանել են դերասան Արտաշես Ալեքսանյանի բնակարանը

Երեւանում, հունվարի 21-ին,  թալանել են  դերասան Արտաշես Ալեքսանյանի բնակարանը, որ գտնվում է  Նոր Նորքի 9-րդ զանգվածում:

Ըստ դերասանի, անհայտ անձը կան անձինք  իր բնակարանից տարել են  ոսկեղեն, հեռուստացույց, նաև` դերասանի մեդալները:

Ըստ ոստիկանության, դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: 

Արտաշես Ալեքսանյանը նկարահանվել է տասնյակ ֆիլմերում` այդ թվում «Գարեգին Նժդեհ», «Դժբախտ երջանկություն»,  «Ոստիկաններ», «Հարազատ թշնամի»:  

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին