▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամուսինս միշտ ասում է` տղամարդիկ «լավ» աչքեր չունեն. Արաքսյա Մելիքյան

Դիտեք նաև՝

Life.panorama.am գրում է, որ իր այսօրվա զրուցակիցը Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի Արաքսյա Մելիքյանն է,  ում հեռուստադիտողը ճանաչում է նաև հեռուստատեսային սերիալներից ու նախագծերից:
-Ձեզ սերիալներում չենք տեսնում, այժմ ինչո՞վ եք զբաղված:
-Այս պահին միայն ֆիլմերի կրկնօրինակմամբ, նաև շուտով թատրոնը կբացվի:
Դերասանների համար ապրուստի հիմնական եկամուտ, վերջին տարիներին,ապահովում էր հենց սերիալը: Այդ բացակայությունը ֆինանսապես շա՞տ էխանգարում:
-Անկեղծ ասած՝ մեզ այնքան էլ չի վնասել, քանի որ կողմնակի եկամուտ ունենք, բայց գիտեմ, որ շատ-շատերին է վնասել: Ես չեմ մեղադրում այն մարդկանց, ովքեր նույնիսկ շատ ցածր գներով համաձայնում են նկարահանվել: Շատերն օգտվում են այն հանգամանքից, որ մարդիկ ֆինանսական սուղ վիճակից ելնելով՝ շատ ցածր աշխատավարձով համաձայնում են նկարահանվել: Եթե համախմբված լինեին մեր դերասանները, բոլորը հրաժարվեին նկարահանումներից, այդպիսի խնդիր չէր լինի: Բայց, ոչ մեկին մեղադրել չես կարող: Բոլոր ոլորտներում նույն խնդիրն է: Այսօր ոգևորող կարող են լինել լավ սցենարը, լավ դերը, գներն այլևս ոչ մեկին չի ոգևորում:
-Ի՞նչ կողմնակի եկամտի մասին է խոսքը:
-Հաստատ դրսից չեն ուղարկում, Հայաստանում ենք վաստակում: Բայց շատ փակագծեր բացել չեմ ցանկանում: Մենք փորձում ենք մեր երեխաներին լավ ապագա ապահովել: Հուսով եմ, ամեն ինչ էլ ավելի լավ կլինի:
-Փորձենք մի փոքր դեպի ընտանիք գալ. դերասանուհի եք և ամուսնացած եքդերասանի հետ: Դժվար չէ՞:
-Եվ դժվար է, և հեշտ: Հեշտ է նրանով, որ հնարավոր է երբեմն գիշերը ժամը 1-ին, 2-ին տուն գամ նկարահանումներից, և ոչ մի խնդիր չի առաջանա, քանի որ Անդրանիկը շատ լավ ծանոթ է դերասանի ռեժիմին: Դա այլ մասնագիտության տեր մարդ բոլորովին չէր հասկանա: Իսկ դժվար է նրանով, որ մեր թեման անընդհատ նույնն է: Այժմ սկսել ենք հնարավորինս քիչ խոսել գործնականից, կրքերը թողնենք աշխատանքի վայրում: Մենք ընկերներ ենք եղել, հետո նոր սիրահարվել, ամուսնացել, և դա կարևոր է հարաբերություններում: Սերը փոփոխական բնույթ ունի, հետագայում իր տեսակը փոխում է: Կարող է չհասկանաս, որ դա էլ է սեր:

Life.panorama.am-ը գրում է, որ իր այսօրվա զրուցակիցը Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի Արաքսյա Մելիքյանն է,  ում հեռուստադիտողը ճանաչում է նաև հեռուստատեսային սերիալներից ու նախագծերից:

-Ձեզ սերիալներում չենք տեսնում, այժմ ինչո՞վ եք զբաղված:

-Այս պահին միայն ֆիլմերի կրկնօրինակմամբ, նաև շուտով թատրոնը կբացվի:

-Դերասանների համար ապրուստի հիմնական եկամուտ, վերջին տարիներին,ապահովում էր հենց սերիալը: Այդ բացակայությունը ֆինանսապես շա՞տ է խանգարում:

-Անկեղծ ասած՝ մեզ այնքան էլ չի վնասել, քանի որ կողմնակի եկամուտ ունենք, բայց գիտեմ, որ շատ-շատերին է վնասել: Ես չեմ մեղադրում այն մարդկանց, ովքեր նույնիսկ շատ ցածր գներով համաձայնում են նկարահանվել: Շատերն օգտվում են այն հանգամանքից, որ մարդիկ ֆինանսական սուղ վիճակից ելնելով՝ շատ ցածր աշխատավարձով համաձայնում են նկարահանվել: Եթե համախմբված լինեին մեր դերասանները, բոլորը հրաժարվեին նկարահանումներից, այդպիսի խնդիր չէր լինի: Բայց, ոչ մեկին մեղադրել չես կարող: Բոլոր ոլորտներում նույն խնդիրն է: Այսօր ոգևորող կարող են լինել լավ սցենարը, լավ դերը, գներն այլևս ոչ մեկին չի ոգևորում:

-Ի՞նչ կողմնակի եկամտի մասին է խոսքը:

-Հաստատ դրսից չեն ուղարկում, Հայաստանում ենք վաստակում: Բայց շատ փակագծեր բացել չեմ ցանկանում: Մենք փորձում ենք մեր երեխաներին լավ ապագա ապահովել: Հուսով եմ, ամեն ինչ էլ ավելի լավ կլինի:

-Փորձենք մի փոքր դեպի ընտանիք գալ. դերասանուհի եք և ամուսնացած եքդերասանի հետ: Դժվար չէ՞:

-Եվ դժվար է, և հեշտ: Հեշտ է նրանով, որ հնարավոր է երբեմն գիշերը ժամը 1-ին, 2-ին տուն գամ նկարահանումներից, և ոչ մի խնդիր չի առաջանա, քանի որ Անդրանիկը շատ լավ ծանոթ է դերասանի ռեժիմին: Դա այլ մասնագիտության տեր մարդ բոլորովին չէր հասկանա: Իսկ դժվար է նրանով, որ մեր թեման անընդհատ նույնն է: Այժմ սկսել ենք հնարավորինս քիչ խոսել գործնականից, կրքերը թողնենք աշխատանքի վայրում: Մենք ընկերներ ենք եղել, հետո նոր սիրահարվել, ամուսնացել, և դա կարևոր է հարաբերություններում: Սերը փոփոխական բնույթ ունի, հետագայում իր տեսակը փոխում է: Կարող է չհասկանաս, որ դա էլ է սեր:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին