▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ջուսի սկանդալային տեսահոլովակն` իրենց «գլամուրների» տեղ դրած, բայց «եսիմ որ» գյուղից եկածների մասին

Դիտեք նաև՝

Life.panorama.am զրուցակիցը հայկական շոուբիզնեսում իր ոճով տարբերվող երգչուհի Ջուսն է:

-Ջուս, երկրպագուների համար նոր երգ չե՞ք պատրաստել: Խոստացել էիք:

-Պատրաստել եմ, կոչվում է  «No fashion»: Երգը գրվել և գործիքավորվել է Գուժի կողմից, սակայն երգի գաղափարն ու կրկներգն իմն է: Երգը նախապատմություն ունի. 2012 թվականին «Փոփ հանրագիտարանը» ինձ «շնորհեց» «No fashin»` տարվա ամենա ոչ նորաձև երգչուհի մրցանակը: Թեև մի քանի տարի է անցել, բայց ես որոշեցի իրենց այս երգով պատասխանել: Լավ է ուշ, քան երբեք: Գարնանը պետք է նաև տեսահոլովակը նկարահանեմ:

-Որքան զգում եմ, սկանդալային երգ և տեսահոլովակ է լինելու

-Այո, շատ: Կծիծաղենք այն մարդկանց վրա, ովքեր իրենց դնում են «գլամուրների» տեղ: Իբր սնդուսափայլ են, բայց իրենք, օրինակ, եկել են «եսիմ որ» գյուղից:

-Նշելո՞ւ եք Ձեր մատնանշած «գլամուրների» անունները:

-Ոչ, ով իրեն կտեսնի այդ տեսահոլովակում, դա կվերցնի իր վրա:

-Ձեր շրջապատում շա՞տ են նման մարդիկ:

-Իմ շրջապատում՝ ոչ, բայց իմ մասնագիտության մեջ՝ այո, շատ են:

-Ջուս, մի՞շտ եք շուտ վիրավորվում և որոշում վիրավորվածության պատասխանը տալ:

-Երբ «մսիդ» են կպնում՝ ոչինչ, կանցնի, բայց երբ «ոսկորդ» են ցավեցնում, սուտ բաներ ասում կամ գրում, ապա կարող եմ վիրավորվել շատ:  Բայց, ամեն պարագայում, պատասխանը հաստատ տալիս եմ:

-Երաժշտության լեզվով:

-Իհարկե: Ի դեպ՝ ասեմ, որ այս մրցանակաբաշխությունից հետո ես վերցրեցի մրցանակներս ու զուգարանում նկարվեցի դրանց հետ: Մինչև հիմա այդ մրցանակները իմ զուգարանում դրված են (ծիծաղում է):

-Դուք այսօրվա հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչներից եք: Գո՞հ եք Ձեր ոլորտից:

-Իհարկե ոչ: Ես կարծում եմ, որ շոու-բիզնես ընդհանրապես չկա: Փող ընդհանրապես չի «ֆռում». ոչ կարողանում ես երգերդ վաճառել, ոչ էլ տեսահոլովակներիդ վրա ծախսած գումարը հետ բերել: Միայն հարսանիք, ծնունդ, կնունք է: Բայց դա շոու-բիզնես է՞: Ոչ: Ու գնալով վատանում է երգերի որակը: Բոլորը նույն ոճի մեջ են: Երբ երգը լսում ես՝ առանց նայելու, չես տարբերում, թե որ երգիչ-երգչուհին է, բոլորն իրար նման են: Անգամ արդեն ձայները չեն տարբերվում: Այս վիճակից շոու-բիզնեսը հանել չենք կարող, քանի որ փող չի ներդրվում արտիստների վրա: Լավ բաներ կան, բայց ընդհանուր՝ որակ չկա: Աշխարհում մրցունակ չի: Անգամ Տաջիկստանի կամ Ղազախստանի փոփ երաժշտությունը «հազար գլուխ» բարձր է մեզանից: Մենք ամենավերջին տեղում ենք ու վատը դա է:

-Տարբերվելու համա՞ր որոշեցիք սկանդալային ոճում լինել, թե ուզում էիք բոլորի ուշադրությունը Ձեր վրա սևեռել, հետաքրքրություն առաջացնել:

-Ես սիրում եմ անել այն, ինչ ես եմ սիրում, այլ ոչ այն՝ ինչ ժողովուրդն է պահանջում: «Կլկլացնող» ոճում այսօր բոլորն էլ կան, դա արդեն հետաքրքիր չի, որ մի հատ էլ ես կրկնվեմ: Բեմն ամբողջովին մոխրագույն կդառնա, բոլորը նույն ոճով են դուրս գալիս՝ առանց միմյանցից տարբերվելու: Ավելի լավ է անել այն, ինչ դու ես սիրում: Եթե ճիշտ մատուցես, ժողովուրդը դա էլ կսիրի:

-Ջուս, երգում ե՞ք հարսանիքներին, ծնունդներին, մեծահարուստների խնջույքներին:

-Իհարկե, եթե կանչում են, գնում եմ, բայց երգում եմ իմ երգերը: Չնայած, եթե կանչում են, ուրեմն իմ ոճն էլ ուզում են:

-Շուտով Եվրատեսիլն է: Չե՞ք ցանկանում հայտ ներկայացնել:

-https://fbstatic-a.akamaihd.net/rsrc.php/v2/y4/r/-PAXP-deijE.gifhttps://fbstatic-a.akamaihd.net/rsrc.php/v2/y4/r/-PAXP-deijE.gifՀայտ ներկայացնես, թե ոչ, մեկ է, արդեն նախապես գիտեն՝ ում են ընտրելու: Եթե հրավիրեն, կարելի է մտածել: Բայց շատ մարդիկ, նաև իմ սիրելի երկրպագուները՝ Ջուսիները, շատ են ուզում ինձ տեսնել այդ մրցույթում:

-Ռուսաստանում, կարծեք, թե հաջողության էիք հասնում, համագործակցում էիք Իրինա Ալեգրովայի հետ, ինչո՞ւ եկաք Հայաստան:

-Ես չէի կարող անընդհատ մնալ բեք վոկալիստ, ուզում էի անհատական երգել: Այն ինձ համար մեծ դպրոց էր, բայց ժամանակն էր՝ իմը ցույց տալ: Համարում եմ, որ այստեղ շատ բաների եմ հասել, չնայած մինչև կյանքի վերջ էլ հասնելու տեղեր շատ կան: Ռուսաստանում ներդրումները շատ են, միլիոնավոր դոլարներ են ներդնում: Բայց դե դրա համար պետք է մեկի հետ լինես: Բայց ես կարիերայի համար նման բան չեմ անի կյանքում:

-Ի դեպ, մեկ-երկու ամսից Իրինա Ալեգրովան Հայաստան է ժամանելու: Մտածո՞ւմ եք նրա հետ ելույթ ունենալու, հանդիպելու մասին:

-Ելույթ ունենալը դեռ չգիտեմ, պետք է խոսեմ Իվան Բագրամովի հետ, ով նրա համար երգեր է գրում, նաև իմ «Love song» երգն է գրել: Կարծեմ ինքն էլ է գալու մարտ ամսին: Ես իր հետ կխոսեմ ելույթի մասին, կստացվի, թե ոչ՝ չգիտեմ: Բայց եթե Հայաստանում լինեմ, անպայման կհանդիպեմ Ալեգրովայի հետ՝ ինչպես միշտ է եղել:

 

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին