▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ինձ մինչև հիմա շնորհավորում են». Նարեկ Մակարյան

bravo.am-ը գրում է. Այս ամիս ավարտվել է “ATV”-ի “Կյանքից առավել” սերիալը, որտեղ գլխավոր դերում հանդես էր գալիս Նարեկ Մակարյանը: Երգիչը խոսել է իր կերպարի, նկարահանումներին ունեցած դժվարությունների, ստեղծագործական այլ նորությունների եւ համացանցում տարածված հարսանեկան լուսանկարների մասին:

Սերիալում խաղալու առաջարկն ընդունելուց առաջ շատ եմ մտածել: Պրոֆեսիոնալ դերասան չեմ, չունեմ մասնագիտական կրթություն, սակայն ունեի մեծ ցանկություն ինձ փորձել նաեւ այս բնագավառում: Պատկերացում չունեի, թե ինչպես եմ կերտելու գլխավոր հերոսի կերպարը, հակված էի մերժել գործնական առաջարկը: Մտերիմներիս հետ խորհրդակցելուց հետո ի վերջո համաձայնեցի նկարահանվել: Ուժերիս ներածին չափով արեցի ամեն ինչ, որպեսզի լավ ստացվի. դերասանական ունակություններ ժառանգել եմ տատիկիցս:

Դժվարություններ ունեցա նկարահանման առաջին իսկ օրվանից: Անքուն գիշերներ, վաղ առավոտյան նկարահանումներ: Դժվար էր սցենարը սովորել եւ մտապահել: Կային այնպիսի արտահայտություններ, մասնագիտական տերմիններ, որոնք անծանոթ էին ինձ: Սկզբնական շրջանում իսկապես քաոսային վիճակում էի:

Նկարահանման հրապարակում զավեշտալի դեպքեր պատահում էին գրեթե ամեն օր: Հաճախ էի տեքստը մոռանում, եւ ստիպված հուշում էին: Երբեմն էլ տեքստից դուրս իմպրովիզներ էի անում խաղընկերոջս հետ, ինչն այնքան էլ դուր չէր գալիս նախագծի պրոդյուսեր Աբել Աբելյանին: Նրան ես համարում եմ դերասանական արվեստում իմ առաջին ուսուցիչը:

Խաղընկերս` Տաթեւ Մկրտչյանը, հրաշալի անձնավորություն է: Անկեղծ ասած, առաջին հայացքից չհավանեցի նրան, ինչի մասին նաեւ իրեն եմ ասել: Հետագայում, երբ ճանաչեցի, կարծիքս լիովին փոխեցի: Տաղանդավոր, մեծ ներուժով դերասանուհի եւ հրաշալի հումորի տեր անձնավորություն է:

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին