Օրերս պապարացցիներին հաջողվել է լուսանկարել սկանդալային երգչուհի Մայլի Սայրուսին և նրա ընտրյալին՝ Պատրիկ Շվարցնեգերին, Հավայան կղզիների լողափերից մեկում: Սիրահար զույգն առանց կաշկանդվելու գրկախառնվել և համբուրվել է բազմաթիվ մարդկանց աչքի առջև, ավելին, Սայրուսը կարծես թե որոշել է կրկին խոսակցությունների և քննադատությունների առիթ դառնալ՝ շրջելով և լողալով առանց կրծկալի:

 
      


 
           
             
             
             
             
             
            