▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հոգեբանությունն ինձ շատ է օգնում հասկանալ և զգալ տվյալ կերպարը, որը պետք է ստանձնեմ». Սոֆյա Պողոսյան

bem.am-ը գրում է. «Հոգեբանությունն ինձ շատ է օգնում հասկանալ և զգալ տվյալ կերպարը, որը պետք է ստանձնեմ»

Հենց այսպես բնութագրեց իր մասնագիտությունը մասնագիտությամբ հոգեբան, իսկ հանրությանը «Անծանոթը» և «Սիրո գերին» հեռուստասերիալներից  հայտնի  սիրված  դերասանուհի Սոֆյա Պողոսյանը:

Սոֆյան ասաց, որ հոգեբանությունը հենց այն մասնագիտությունն է, որն առնչվում է մարդու հետ, նրա հոգու, հույզերի և զգացմունքների հետ: Այն սերտորեն կապված է բոլոր բնագավառների և մասնագիտությունների հետ.«Իսկ դերասանության հետ՝ հատկապես, քանի որ դերասանի մասնագիտությունը նույնպես առաջին հերթին կապված է մարդկային հույզերի, զգացողությունների հետ»:

Չնայած նրան, որ Սոֆյան հոգեբանություն դասավանդելու մի  փոքր փորձ ունի, բայց հիմա չի զբաղվում հոգեբանությամբ,այլ ունի մեծ ձեռքբերումներ դերասանական կյանքում:

Նա զրույցում նշեց, որ  այնքան էլ կարճ ժամանակում ձեռք չի բերել հաջողություններ.«Ես ինքս դեռ չեմ համարում, որ հասել եմ հաջողության:  6 տարի առաջ եմ մուտք գործել այս ոլորտ և պետք է ասեմ, որ բավականին դժվար էր սկզբում  քո տեղը գտնել արդեն վաղուց կայացած և սիրված դերասանների կողքին՝ չնայած նրանք շատ են օգնել և շատ բան եմ սովորել հենց իրենցից»:

Իսկ ահա գեղեցկուհի դերասանուհին իր հաջողության գաղտնիքը համարում է սերը և աշխատասիրությունը դեպի ընտրած մասնագիտությունը.« Կարծում եմ՝ ցանկացած բնագավառում հաջողության հասնելու գաղտնիքը աշխատանքդ սիրելու  և ամեն օր նոր բան սովորելու և կատարելագործվելու մեջ է»:

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին