▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դա կարծես «տանը չմնալու» ահավոր մեծ ցանկություն է. Սարգիս Գրիգորյան

​​​​​​​

Life.Panorama.am-ը գրում է, որ հյուրընկալել է դերասան Սարգիս Գրիգորյանին, զրուցել նրա հետ իր անվան պատմության, սիրո համար կատարած խենթությունների, դժվարությունների ու ընտանիքի մասին:

-Սարգիս, կպատմե՞ք Ձեր սիրո պատմությունը:

-Իմ կյանքում նման պատմություններ շատ են եղել, բայց սիրո ամենամեծ պատմությունն ինձ համար իմ կինն է: Պատմություն, որը սկսվել է ընկերությունից, փոխադարձ հարգանքից: Ուսանողական ընկերներից մենք դարձանք ընտանիք: Այդ տարիների ընթացքում գնահատել ու ըմբռնել ենք միմյանց թերությունները, հասկացել ենք իրար: Ամեն ինչի միջով անցել ենք, որպեսզի ընտանիք կազմելուց բաժանության հավանականությունը հնարավորինս նվազեցնենք:

-Հանուն սիրո՝ խենթություններ արե՞լ եք:

-Ինչպես բոլոր տղաները, երիտասարդ տարիքում շատ խենթություններ եմ արել. գրել եմ բանաստեղծություններ, պատերի տակ երգել եմ, պարտքերի տակ եմ ընկել, ընկերներիս հետ «ստից» կռիվներ ենք բեմադրել՝ ցույց տալով իմ «ուժեղությունը»… Մի խոսքով, թիթիզ բաներ շատ եմ արել: Ինքս բավական ռոմանտիկ լինելով՝ իմ բոլոր լծակներն օգտագործել եմ՝ սիրածս աղջկա սիրտը շահելու համար: Սիրո համար արել եմ ամեն ինչ, բացի ինձ վնասելուց ու որևէ մեկին ոտնահարելուց:

-Փաստորեն, ռոմանտիկ եք ոչ միայն էկրանից այն կողմ:

-Կյանքի մի փուլ է գալիս, որ ռոմանտիկադ շետ մեծ է լինում: Արդեն 35 տարեկան եմ ու ռոմանտիզմն ինձ մոտ մի քիչ խառնվել է կենցաղին: Բայց կցանկանամ, որ յուրաքանչյուր երիտասարդ ինձ պես ռոմանտիկ ժամանակներ ապրի, նման զգացմունքներ ունեցած լինի, զգացմունքի առումով՝ այդպիսի «դժբախտ» պահեր ունեցած լինի, որպեսզի հետագայում գնահատի: Ես այդ ամենի միջով անցել եմ, որը հիմա վերածվել է հաճելի ընտանեկան, կենցաղային վիճակի:      

-Կհիշե՞ք ամենախենթ արարքը, որը տպավորություն էր գործել և՛ Ձեզ, և՛ Մանոյի վրա:

-Իրենց տունը 16-րդ հարկում էր: Նոր տարվա գիշերը, մեծ ձմառ պապիկ սարքեցի ու բարձրացրեցի 16-րդ հարկ, դրեցի իրենց դռան դիմաց: Իմ շարֆն էլ կապեցի ձմեռ պապի պարանոցին: Անտանելի ցուրտ էր, բայց…Ընդհանրապես, իմ և Մանոյի մոտ ամեն ինչն է խենթություն: Մենք կարող է մեկ օրվա մեջ որոշում կայացնենք և գնանք հանգստանալու՝ երկրից կամ քաղաքից դուրս: Որոշում ենք ու իրականացնում: Չենք էլ նայում, գրպանում գումար ունենք, թե ոչ, վաղն ինչպե՞ս պետք է ապրենք: Մենք այս օրով ենք ապրում, օրը կգա, բարին հետը: Պատահում է, որ գիշերվա ժամը մեկին իրեն ռեստորան եմ հրավիրում… Չգիտեմ, փորձում ենք մի քիչ «աննորմալ» ռիթմով ապրել, որպեսզի հետաքրքիր լինի:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին