▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սիրելիս ինձնից 4 տարի փոքր է». Սոնա Շահգելդյան

Esem.am-ը գրում է. Այսօր, երբ շատ երիտասադներ աղի բլիթ են ուտում՝ հուսով, որ երազում կտեսնեն իրենց միակին, երգչուհի Սոնա Շահգելդյանն աղի բլիթ չի ուտելու:

Նա ասաց, որ  նախկինում միշտ կերել է աղի բլիթ, քանի որ հավատում է ավանդույթին:  «Մի քանի տարի առաջ աղի բլիթ կերա ու երազումս տեսա սիրելիիս: Իր դեմքը չէի տեսել, սակայն կերպարը շատ նման էր»,- ասաց Սոնան՝ հավելելով, որ այդ երազը տեսել է  սիրելիի հետ ծանոթությունից 1-2 տարի առաջ:

Երգչուհու խոսքով՝  այս տարի աղի բլիթ չի ուտի, քանի որ արդեն գտել է իր երկրորդ կեսին: «Ես գտել եմ իմ սիրուն, էլ ինչո՞ւ աղի բլիթ ուտեմ»,- ասաց նա: 

Սոնայի փոխանցմամբ՝ դեռ հստակ չէ, թե վաղն ինչպես է նշելու սիրո տոնը: «Ինձ համար ամեն օրն էլ լավ, սիրո օր է: Մարդը պետք է տոն դարձնի իր օրը, ոչ թե սպասի ինչ-որ  օրվա, որ սեր խոստովանի, կամ նվերներ մատուցի»,- ասաց երգչուհին՝ նշելով, որ միշտ հետաքրքիր նվերներ է պատրաստում և ստանում: «Վաղը ևս նվեր կտամ սիրելիիս, սակայն դեռ չեմ ընտրել այն: Ամեն ինչ պետք է փոխադարձ լինի: Նա ևս շատ ուշադիր է»,- ավելացրեց Սոնան:

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին