Տևական ժամանակ է, ինչ Asekose.am-ի ստեղծագործական թիմի հաղորդումները` Փոփ Արտ-ը, Թոփ Տես-ը, Բացարձակ Արժեք-ը և CV-ին դիտելու հնարավորություն ունեն ոչ միայն համացանցից օգտվողները, այլև` հեռուստադիտողները: Տարբեր ֆորմատներում և տարբեր հեռուստաալիքներով եթեր հեռարձակվելով` ամեն շաբաթ միասին բացահայտում էինք հայ հայտնիների բեմից և կադրից դուրս ընթացող կյանքը, ամփոփում շաբաթը, ինչպես նաև անդրադառնում հայտնի ու սիրված դեմքերի ստեղծագործական և աշխատանքային կենսագրությանը: Այդ ամենը մենք արել ենք նախկինում և նույն ջանասիրությամբ շարունակելու ենք անել նաև առաջիկայում, սակայն արդեն իր ձևաչափը փոխած ArmNews հեռուստաընկերության եթերում:
Asekose.am-ի թիմի աշխատանքն այսուհետև դիտեք և գնահատեք հենց Armnews-ի եթերից և հենց վաղվանից. ստորև ներկայացնում ենք դրանց եթերաժամերը:
10:45 CV-վավերագրական ֆիլմ իտալացի գեղանկարիչ Բրունո Բրունիի հայաստանյան արկածների մասին:
11:30 Փոփ Արտ-ի հյուրն է երգչուհի Հասմիկ Կարապետյանը, ով պատմում է իր սիրելիի, մայրանալու ցանկության, անցյալում ունեցած անհաջող սիրային փորձի և նոր շնչով ստեղծագործել սկսելու մասին: Կրկն. 21:00-ին ու հաջորդ օրը` վաղ առավոտյան` 05.00-ին:
16:00 Բացարձակ Արժեք-ի հյուրն է ռեժիսոր Դավիթ Հարությունյանը, ով խոսում է ոլորտում առկա խնդիրների մասին, այդ թվում` նշում, որ մեր թատրոնները կարծես կառավարության մուննաթի տակ լինեն:
21:45 Թոփ Տես-Ինչի՞ց սկվեց և ո՞ւր հասավ: Անդավաճան մնալով մեր կարգախոսին` ամփոփում ենք շաբաթը և ներկայացնում շաբաթվա ամենաթոփ իրադարձություններն ու դրանց մասին համացանցի և մամուլի արձագանքն` ամենակարևորն` առանց խմբագրման ու մեկնաբանության: Կրկն. հաջորդ օրը 10:15-ին, 16:15-ին: