Որոշ ժամանակ առաջ Asekose.am-ի Փոփ Արտ հաղորդումը հյուրընակալել էր երգչուհի Աիդա Սարգսյանին: Վերջինս հաղորդման ընթացքում ՉԷՐ ՀՐԱԺԱՐՎԵԼ և ՄԵԿՆԱԲԱՆԵԼ ԷՐ իր ամուսնալուծության լուրերը, ավելին` հերքել էր այն ասեկոսեն, ըստ որի` իր ամուսինն իրեն դավաճանել է իր մտերիմ ընկերուհու հետ: Հաղորդման նկարահանումից հետո բարեկամաբար բաժանվելով, ապա եթերից հետո երգչուհուց ոչ մի զանգ չստանալով, թվում էր, թե ամեն ինչ ընթացել է իր բնականոն հունով, սակայն այսօր համացանցում հայտնվել է Աիդա Սարգսյանի հարցազրույցը, որում վերջինս նշում է, որ Փոփ Արտ-ի տվյալ թողարկումը ոչ պրոֆեսիոնալ էր.
«Հաղորդավարուհիները անհեթեթ հարց տվեցին, հարցը վերցրեցին ու վերնագիր դարձրեցին: Հաղորդման մոնտաժման պատճառով բովանդակությունն ամբողջովին փոխվել էր: Դա անլուրջ մոտեցում է հաղորդմանը, հեռուստատեսությանը: Էժան հաղորդում ստեղծեցին, իրենց համար էժան PR: Փոշմանել եմ, որ մասնակցել եմ այդ հաղորդմանը: Թեև, շատերն են զարմանում, թե ինչպե՞ս եմ համաձայնել նման հաղորդման հյուրը լինել: Ասեմ, որ ես մտերիմ ընկերուհիներ չունեմ, որոնց հետ իմ ամուսինը ինձ կդավաճաներ: Նման բան չկա: Եթե իրականում այդպիսի բան լիներ, այ դա մեծ «շուխուրով» կլիներ»,-ասում է Աիդան:
Թե ինչն է իրեն պրոֆեսիոնալ համարող երգչուհին անվանել ոչ պրոֆեսիոնալ, դժվար է հասկանալ, որովհետև Փոփ Արտ հաղորդումը, թեև սուր է, սակայն երբեք չի կորցնում չափի զգացողությունը, տալիս է հարցեր, որոնցից կարող են հրաժարվել, քանի որ արդեն սովորական է, որ հայտնի հայերը նախընտրում են խոսել իրենց նախաճաշից, փետուրավոր զգեստներից, այդպես էլ երբեք չվաճառված ձայնասվակառակներից, սակայն միայն ոչ իրենց անձնականից:
Տվյալ դեպքում էլ հաղորդավարուհիներ Անահիտ Հարությունյանը և Սաթենիկ Խաչատրյանը պարզապես ցանկանում էին ոչ թե սեփական հետաքրքրությունը բավարարել, այլ լսել Աիդայի անվան շուրջ շրջանառվող ամենաթեժ քննարկման պատասխանը, որից հետո էլ կատարել էին բարեխիղճ մոնտաժային աշխատանք (հիշեցնենք. որ հաղորդումը հարցազրույցի ֆորմատով է և մոնտաժային աշխատանքների միջոցով հանվում են միայն ոչ եթերային կիքսերը, բովանդակությունը մնում է անփոփոխ) և ամենահետաքրքիր հատվածներից պատրաստել անոնս:
Եթե հաղորդման անոսն է զայրացրել Աիդա Սարգսյանին, ապա խորհուրդ կտանք դիմել հեռուստատեսային մասնագետների, ովքեր կփաստեն մեր խոսքերը և կհաստատեն, որ բնականոն է, երբ անոնսում ներառված են լինում ամենասուր և հետաքրքիր հատվածները, իսկ եթե բովանդակությունը, ապա Աիդա Սարգսյանին կհորդորենք հարզացրույցներ այսուհետ չտալ, որովհետև իր խոսքերը կարծես թե հետագայում զայրացնում և նյարդայնացնում են իրեն:
Հետգրության փոխարեն էլ նշենք, որ տվյալ թողարկումից հետո PR-ի հարցում զգալի վերելք է ապրել հենց Աիդա Սարգսյանը: Պատմության մեջ առաջին անգամ ի տարբերություն իր ամենահայտնի տեսահոլովակների դիտումների, որոնց թիվը երբեմն նույնիսկ 2000-ը չի գերազանցում, Փոփ Արտն ինչպես միշտ գրանցել էր հսկայական դիտումներ: Այդ մասին խոսում ենք ոչ թե մենք, այլ փաստում են համացանցային դիտումները:
Ցավալի է, որ երգչուհին ինչպես ժողովուրդն է ասում` PR-ը շփոթել է «խիարի» հետ. երկուսն էլ, երբ «թարս» են լինում, զգացումները ոչ այնքան հաճելի են լինում:
Հեղինակ` Մարգո Բաղինյան