▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իմ հետևից շատ են չարախոսում, բայց ես ամենաերջանիկ կինն եմ...Արմինե Պողոսյան

armlur.amգրում է. Համազգային թատրոնի դերասանուհի, «Կարգին հաղորդման», մի շարք կատակերգական ֆիլմերի ու սերիալների հերոսուհի Արմինե Պողոսյանը երազում է լուրջ դերի մասին: Ոչ ստանդարտ արտաքինով դերասանուհին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշել է, որ երբեւէ չի բարդութավորվել իր տեսքից, եւ այն իրեն չի խանգարել բեմում: Նա նաեւ անդրադարձել է այն փաստին, որ ռեժիսորներն իրեն մշտապես առաջարկում են ջղային կանանց դերեր եւ խոստովանել, որ դժվարությամբ է մտնում ագրեսիվ կնոջ կերպարի մեջ, քանի որ ինքը բնավորությամբ հանգիստ մարդ է:

-Այս տարի հասցրե՞լ եք թատրոնից եւ կինոյից նոր հրավերներ ստանալ:

-Մեր թատրոնը մարտին մեկ ամսով գնում է հյուրախաղերի: Տեսնենք՝ եթե նոր բեմադրություններ լինեն, կարծում եմ՝ իմ մասնակցությունը կունենամ դրանցում: Տարին դեռ նոր է սկսվել, այնպես որ, հրավերներ դեռ կունենամ:

-Դուք դերասանուհի եք, որը չունի ստանդարտ արտաքին, այդ առումով, միանշանակ, տարբերվող եք: Այս հանգամանքը Ձեզ երբեւէ բարդութավորե՞լ է:

-Ո՛չ, իմ արտաքինն ինձ երբեք չի խանգարել, ինչ դեր որ խաղացել եմ, համապատասխանել է տեսքիս: Եթե դերը համապատասխանում է տվյալ դերասանի հմտություններին, կարծում եմ՝ այլ խանգարող հանգամանք լինել չի կարող:

-Ձեզ հաճախ բաժին են ընկնում ագրեսիվ կանանց կերպարներ. վերջինը «Սուպեր մամա» կինոկատակերգությունում կերտած ջղային կնոջ դերն էր: Ի՞նչ եք կարծում՝ ինչո՞ւ են ռեժիսորները հենց Ձեզ ընտրում նմանատիպ դերերի համար:

-Պրոֆեսիոնալ դերասանուհին ռեժիսորի առաջարկած ցանկացած դեր պետք է խաղա: Բայց դերասանին մշտապես պետք են փոփոխություններ, նոր դերեր: Քանի որ ինքս կյանքում հանգիստ մարդ եմ, դժվարությամբ եմ մտնում ագրեսիվ կնոջ կերպարի մեջ: Կոնկրետ «Սուպեր մամա»-ի նկարահանումների ժամանակ վախենում էի, որ այդ կնոջ դերը չեմ կարողանա խաղալ, սակայն ամեն բան ստացվեց:

-Չնայած Դուք դեռ չեք մայրացել, սակայն կարողանում եք արտահայտել մայրական բնազդները, փոխանցել դրանք էկրանից այն կողմ: Դրա վառ վկայություններն են «Աննա», «Որբերը» սերիալներում Ձեր կերտած դերերը: Ո՞րն է հաջողության գաղտնիքը:

-Բնավորությամբ այնպիսի մարդ եմ, որ չեմ ցանկանա՝ մի երեխայի մատը փուշ մտնի. ես դա շատ ծանր եմ տանում: Մոր կերպարները շատ սիրով եմ մարմնավորել: Մայրական բնազդներ ունենալու առումով, թերեւս, Դուք ճիշտ եք: Տա Աստված՝ իրականում էլ ապրեմ մայրանալու բերկրանքը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ armlur.am-ում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին