▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուիթնի Հյուսթոնի դստեր հարազատները պատրաստվում են հուղարկավորության. աղջիկը կոմայից դուրս չի գալիս

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Ուիթնի Հյուսթոնի դստերը՝ Բոբի Քրիստինային, անհապաղ տեղափոխել են Ռոզուել քաղաքի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք:

21-ամյա Բոբիին իր առանձնատանն անգիտակից վիճակում գտել է նրա ամուսինը՝ Նիք Գորդոնը: Միջադեպի պատճառները դեռ հայտնի չեն: Նշենք, որ Բոբի Քրիստինան Ուիթնի Հյուսթոնի միակ դուստրն է և նրա ամբողջ ունեցվածքի ժառանգորդը:

 Այնուհետև հայտնի դարձավ, որ բժիշկները 21-ամյա Քրստինային արհեստական կոմայի մեջ են «գցել»։ Աղջկա մոտ գլխուղեղի այտուցներ են նկատվել։

Բժիշկները աղջկա հարազատներին ասել են, որ պետք  է պատրաստ լինեն ամեն ինչի՝ նույնիսկ վատագույնին, քանի որ նրան փրկվելու հույսն օրեցօր մարում է։ Լուրեր են պտտվում, որ Քրիստինայի հարազատներն արդեն սկսել են մտածել, թե որտեղ են հուղարկավորելու նրան։

Նրա հորը՝ Բոբի Բրաունին և ամուսնուն՝ Նիք Գորդոնին, տեղեկացրել են՝ որքան երկար նա կոմայի մեջ մնա, այդքան նրա վիճակն ավելի կծանրանա ու կմարի հույսը, որ աղջիկը երբևէ ուշքի կգա:

 

 

 

Ուիթնի Հյուսթոնի դստեր հարազատները պատրաստվում են հուղարկավորության. աղջիկը դեռ կոմայի մեջ է - See more at: http://style.news.am/arm/news/19776/uitni-hyustoni-dster-harazatnery-patrastvum-en-huxarkavorutyan-axjiky-der-komayi-mej-e.html#sthash.yYvYLpK5.dpuf
Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին