Դերասանուհի Անի Երանյանը այսօր տոնում է իր ծննդյան 24-ամյակը: Asekose.am-ի հետ զրույցում վերջինս նշեց, որ բազմաթիվ շնորհավորանքներ է ստացել, իսկ առաջինն իրեն շնորհավորել են հայրն ու մայրը:
«Այս տարի ծննդյանս օրը տարբերվում է մնացածից այնքանով, որ իմ շուրջ հավաքվել էին իմ հարազատներն ու ամենամտերիմները` մարդիկ ովքեր որ մինչև իմ կյանքի վերջ իմ կողքին են լինելու (իհարկե նրանցից որոշները ներկա չէին):Իմ ընկերները ինչպես ամեն տարի այնպես էլ այս տարի եկան իրենց անակնկալներով, որոնք շատ ուրախացրեցին ինձ: Ընկերուհուս անակնկալը տարբերվում էր, քանի որ իր հետ բերել էր մեծ խաղալիք սրտիկ, ով խոսում էր ու մեզ հետ ուրախանում: Մինչ լուսադեմ նշեցինք, իսկ հիմա պատրաստվում եմ քննություն հանձնել: Ինձ համար շատ անսպասելի էր նաև այն, որ համակուրսեցիներս ևս գեղեցիկ անակնկալներ պատրաստեցին. կարճ ասած մոռացել ենք քննությունն ու այս պահին բոլորով նշում ենք»:
Շարունակելով խոսել անակնկալների մասին, Անին նշեց նաև, որ ` ամենամեծ անակնկալն արել է հայրիկը. «Չնայած նրան, որ օրս շարունակվում է, բայց ամենամեծ անակնկալն արեց հայրիկս, ով Մոսկվայում է. ժամը 00:00-ին ինձ նվեր ուղարկեց: Նախքան կեսգիշեր, երկրպագուներս ինձ շատ ոգևորեցին իրենց պատրաստած նկարներով, շնորհավորանքներով ու պարզապես հաճելի ու գեղեցիկ բարեմաղթանքներով»:
Իսկ թե ինչպես է պատրաստվում նշել իր օրը, դերասանուհին ասաց, որ դեռ չի պլանավորել.
«Ինչպես անցած տարի այնպես էլ այսօր, դեռևս չեմ որոշել, թե ինչպես կանցկացնեմ օրս: Տարեց տարի զգում եմ, որ մեծանում եմ, և դա է պատճառը, որ չեմ ցանկանում որևէ մեծ խնջույք կազմակերպել: Այսօր դեռ ոչինչ չեմ պլանավորել, այդ պատճառով չեմ կարող ասել, թե որտեղ եմ նշելու, բայց վստահ եմ, որ երեկոյան ամենամոտ մարդկանց կողքին կլինեմ ու կնշեմ օրս»:
Այն հարցին, արդյոք այսօր Անիի կողքին կա այն սիրած անձնավորությունը, ով իր տոնն էլ ավելի լիարժեք կդարձնի, դերասանուհին ասաց, որ երկար ժամանակ է չի պատասխանում անձնականին վերաբերող հարցերին, և այսօր էլ բացառություն չէ,-Asekose.am-ի հետ զրույցում իր խոսքը եզրափակեց դերասանուհին:
Asekose.am-ը շնորհավորում է դերասանուհուն և մաղթում ամենայն բարիք:
Հեղինակ` Անահիտ Հարությունյան