Esem.am-ը գրում է. երգչուհի Ալլա Լևոնյանի դուստրը մայրիկի հետքերով է գնում: 11-ամյա Ժաննան իր առաջին քայլերն է անում երգարվեստում:
«Ես երբեք չեմ մտածել, որ երեխաներից մեկն օրերից մի օր կցանկանա իմ ուղով գնալ ու երգարվեստ մտնել: Ժաննան առաջին անգամ բեմում երգել է ամիսներ առաջ՝ «Երգ երգոց» երաժշտական նախագծի շրջանակում: Երբ ինձ ասացին, որ երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ հայտնիները պետք է երգեն իրենց երեխաների հետ. սկզբում չէի ուզում համաձայնել, քանի որ Ժաննաս փորձ չուներ, երբեք չէր երգել բեմում, բայց երկար մտածելուց հետո համաձայնեցի ու որոշեցինք երգել «Մոկաց հարսները»: Անկեղծ ասած՝ չէի պատկերացնում, որ ինքն էդքան լավ կերգի, բեմում շատ անկաշկանդ էր, ինչն ինձ շատ ուրախացրեց»,- ասել է երգչուհին: