▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լուսինե Թովմասյանն առաջին անգամ պատմում է դստեր մասին

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, դեկտեմբերի 27-ին  ծնվել է գեղեցկուհի Լուսինե Թովմասյանի առաջնեկը: Երեկ` փետրվարի 4-ին, լրացավ փոքրիկ Արիանայի 40 օրեկանը:

Asekose.am-ի թղթակիցը կապ հաստատեց նրա հետ իմանալու համար, թե ինչպե՞ս է իրեն զգում փոքրիկը, ու՞մ է նման և ի՞նչ է փոխվել Լուսինեի կյանքում նրա  ծննդից հետո:

«Հավատացեք երկուսիս էլ հավասարաչափ նման է, շատերը հայրիկին են նմանեցնում, իսկ շատերն էլ  ինձ. ես կասեի նրա նմանությունը հավասար կիսել ենք: Փոքրիկի ծննդից հետո ամեն բան փոխվել է` առօրյաս, քնելու և արթնանալու ժամերս, ու առհասարակ ամեն բան իմ կյանքում: Չնայած նրան, որ նա դեռ շատ փոքրիկ է, բայց զգում եմ, որ հանգիստ երեխա է լինելու: Ամեն բան անում եմ մեծ հաճույքով և ինձ համար շատ  հետաքրքիր է ամեն օր տեսնել, թե ինչպես է մեծանում ու ձևավորվում երեխաս, թե ինչպես է ձևավորվում լսողությունը, տեսողությունը, զգայարանները: Ես և ամուսինս վայելում ենք մեր ամեն օրը»,- Asekose.am-ի հետ զրույցում իր խոսքը եզրափակեց գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը:

Հեղինակ` Անահիտ Հարությունյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին