▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի համբույրը, Մադոննայի մերկ հետույքը և Grammy 2015-ի հաղթողները

Երեկ Լոս-Անջելեսում կայացել է տարվա երաժշտական գլխավոր իրադարձությունը՝ «Գրեմմի 2015» մրցանակաբաշխության 57-րդ արարողությունը, որին ներկա են գտնվել համաշխարհային շոու բիզնեսի ամենավառ և հեղինակավոր արտիստները՝ Մադոննան, Ռիհաննան, Բեյոնսեն և Ջեյ Զին, Քիմ Քարդաշյանն ամուսնու՝ Քանյե Ուեսթի հետ, Ֆարել Ուիլյամսը, Լեդի Գագան, Սեմ Սմիթը և ուրիշներ: Ի դեպ՝ վերջինս էլ դարձել է մրցանակաբխության գխավոր մրցանակակիրներից մեկը, ով հաղթող է ճանաչվել միանգամից 4 անվանակարգերում՝ «Տարվա երգ», «Տարվա ձայնագրություն», «Տարվա ալբոմ» և «Տարվա հայտնություն»: Նշենք սակայն, որ մինչ բուն արարողությունը բոլորի ուշադրությունն իրենց վրա են սևեռել Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը՝ համբուրվելով կարմիր գորգի վրա և ևս մեկ անգամ հիշեցնելով Քիմի հայտնի հետույքի մասին: 

Ստորև ներկայացնում ենք “Գրեմմի 2015”-ի մրցանակակիրներից մի քանիսին՝

“Տարվա ալբոմ” – “Morning Phase”, Բեք
“Տարվա երգ” – “Stay With Me”, Սեմ Սմիթ
“Տարվա ձայնագրություն” – “Stay With Me”, Սեմ Սմիթ
“Լավագույն փոփ կատարում” – “Happy”, Ֆարել Ուիլյամս 
“Լավագույն փոփ ալբոմ” – “In The Lonely Hour”, Սեմ Սմիթ 
“Լավագույն քաղաքային ալբոմ” – “Girl”, Ֆարել Ուիլյամս 
“Լավագույն քանթրի ալբոմ” – “Platinum”, Միրանդա Լամբերտ
“Լավագույն ռոք ալբոմ” – “Morning Phase”, Բեք
“Լավագույն ռոք կատարում” – “Lazaretto”, Ջեք Ուայթ
“Լավագույն ռոք երգ” – “Paramore”, Ain't It Fun
“Լավագույն նոր արտիստ” – Սեմ Սմիթ
“Լավագույն R&B ալբոմ” – “Love, Marriage & Divorce”, Թոնի Բրեքսթոն եւ Բեյբիֆեյս
“Լավագույն R&B երգ” – “Drunk In Love”, Բեյոնսե եւ Ջեյ Զի
“Լավագույն ավանդական փոփ-ալբոմ” – “Cheek to Cheek”, Թոնի Բենեթ եւ Լեդի Գագա
“Լավագույն փոփ զուգերգ” – “Say Something”, A Great Big World եւ Քրիստինա Ագիլերա
“Լավագույն ռեփ կատարում” – “I”, Քենդրիք Լամար 
“Լավագույն ռեփ զուգերգ” – “The Monster”, Էմինեմ եւ Ռիհաննա

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին