Yerkir.am-ը գրում է, որ փետրվարի 5-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում նախատեսված աշխարհահռչակ իտալացի դաշնակահար Անտոնիո Կոնսալեսի համերգը չի կայացել:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ թատրոնի բեմադրիչ Մարինա Սարգսյանը հայտնել է, որ ամեն ինչ տեղի է ունեցել համերգից 2 ժամ առաջ: Ըստ նրա` առաջին իսկ օրվանից` անհասկանալի պատճառներով լարվածություն է նկատվել Կոնսալեսի և թատրոնի գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանի միջև, ով էլ պետք է ղեկավարեր նախատեսված համերգը:
Սարգսյանի հավաստմամբ` Կոնսալեսը զարմացած է եղել, թե ի՞նչն է պատճառը, որ Դուրգարյանն ատելությամբ է լցված իր հանդեպ, ու թեեւ կարողանում են լեզու գտնել իրար հետ, սակայն մաղձը նկատելի է:
«Համերգից առաջ փորձ նախատեսված չէր, սակայն Դուրգարյանը փորձ էր նշանակել: Համերգի օրը, երբ 5:25-ին ես մտա օպերայի թատրոն, Դուրգարյանը կանգնած էր դռան մոտ և ինձ հարցրեց` ուր է էդ դաշնակահարը: Ես նրան ասացի, որ Կոնսալեսը 5 րոպեից արդեն թատրոնում կլինի, իսկ նա պատասխանեց, որ Կոնսալեսին 10 րոպե ժամանակ է տալիս, հակառակ դեպքում` երգչախմբին ազատ կարձակի: Կոնսալեսը եկավ ու հարցրեց, թե ի՞նչն էր պատճառը, որ գոռգոռում էր Դուրգարյանը, իսկ Դուրգարյանը նշեց, թե Կոնսալեսը մեղավոր չէ, մեղավորը ես եմ: Այնուհետև նրանք մտան դահլիճ` փորձի, իսկ ես դուրս եկա»,- ասել է Մարինա Սարգսյանը:
Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում