▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սկանդալային դերասանը վիրահատվել է կնոջ և նրա սիրեկանի սեքսի պատճառով

Սկանդալային ռուս դերասան Նիկիտա Ջիգուրդան վերջերս հայտարարել էր, որ նրա կինը՝ գեղասահորդուհի Մարինա Անիսինան երեխաների հետ մեկնել է Ֆրանսիա եւ չի ցանկանում վերադառնալ։ Ապա դերասանը հավելել էր, որ վիրահատության է ենթարկվել: Հատկանշականն այն է, որ Ջիգուրդայի խոսքով` ինքը վիրահատական սեղանին  է հայտնվել  կնոջ՝ և նրա սիրեկանի՝ Գվենդալ Պեյզերայի ինտիմ հարաբերությունների պատճառով։

«Ես միանգամից չհասկացա, որ նրանց միջեւ13 տարվա կապ է եղել։ Կարծում էի, որ նրանք հիմա էլ են շարունակում սիրել միմյանց։ Չհասկանալով, թե ինչ է կատարվում շուրջս՝ ես սկսեցի գոռալ, ճչալ, ինչի արդյունքում ես ճողվածք ստացա եւ մինչեւ այսօր լեղապարկի ցավեր ունեմ։ Հիվանդությունն էլ ավելի խորացավ, երբ ես երկու օր չկարողացա կապ հաստատել ու զանգել Անիսինային։ Նա չէր պատասխանում իմ հաղորդագրություններին»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին