▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այսօր անվանի դուդուկահար Գևորգ Դաբաղյանը նշում է իր 50-րդ տարեդարձը

Այսօր` փետրվարի 12-ին,  անվանի դուդուկահար, հանրապետության վաստակավոր արտիստ Գևորգ Դաբաղյանի նշում է ծննդյան 50-րդ տարեդարձը:

Գևորգ Դաբաղյանի առաջին հայացքից միայն հայերի սրտի լարերին դիպչող ձայնը, հնչել է աշխարհի տարբեր ծայրերում և անկախ ազգությունից ստիպել է խորհել և, ինչու չէ, նաև տխրել: Նրա կատարած աշխատանքը տարիների փորձ ունի: Դեռևս 1991 թվականին Գևորգ Դաբաղյանը ստեղծել էր  «Շողակն» ժողովրդական անսամբլը: Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի ֆոնդում էլ ունի շուրջ 50 ձայնագրություններ: Դուդուկով հնչեցրել է հայ միջնադարյան, գուսանական և հոգևոր երաժշտությունը:

Ներկայումս դասավանդում է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայում`  իր փորձն ու գիտելիքները փոխանցելով շնորհալի և հավատ ներշնչող երիտասարդներին, որպեսզի հայկական դուդուկն ունենա ոչ միայն փայլուն անցյալ և ներկա, այլև նույնքան վառ ապագա:

Մեկ անգամ Գևորգ Դաբաղյանն ասել է հետևյալը`  «Սերն է պակասել: Իրար չենք սիրում, եւ խոսքը միայն զույգերի մասին չէ»:

Asekose.am-ը  շնորհավորում է դուդուկի վարպետին և մաղթում, որ սիրո պակաս անկախ դրա դրսևորումներից երբեք չզգա: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին