▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երբ սիրում ես, կյանքին սկսում ես այլ աչքերով նայել. Միհրան Ծառուկյան

Wedding.am-ը գրում է, որ Այս տարի հունվարի 31-ին Հայ առաքելական եկեղեցին տոնեց Սուրբ Սարգիսը՝ սիրո և երիտասարդների օրհնության տոնը: Իսկ այսօր սիրո մեկ այլ տոն է՝ Սուրբ Վալենտինը: Թեև շատերը չեն ընդունում այս օրը՝ համարելով, որ այն օտարազգի մշակույթից եկած և ոչ հայկական տոն է, սակայն անհերքելի է, որ այս տոնը ևս մեծ սեր է վայելում երիտասարդների շրջանում: Ինչպե՞ս է նշում սիրելի երգիչը սիրո տոները, արդյո՞ք նրա սիրտը զբաղված է, ինչպիսի՞ աղջիկ կարող է լինել նրա կողքին և ստացած ամուսնության առաջարկների մասին կարդացեք ստորև: 

-Ո՞ր տոնն է առավել նախընտրում նշել Միհրան Ծառուկյանը` Սուրբ Սարգի՞ս, թե Սուրբ Վալենտին:

-Ես ավելի կողմ եմ Սուրբ Սարգսի տոնին, զուտ այն պատճառով, որ մեր հայկականն է. առաջինը Սուրբ Սարգիս, հետո Սուրբ Վալենտին: Շատ ուրախ եմ, որ հայերիս մոտ Սուրբ Սարգիսն է արդեն շատ ակտիվ տոնվում, քան` Վալենտինը: Իսկ Սուրբ Վալենտինը ավելի շատ եվրոպական տոն է, սիրահարներին նվիրված գեղեցիկ տոն:

-Ինչպե՞ս եք նշում սիրո տոները:

-Այս տարի Սուրբ Սարգսի տոնին Հայաստանում չէի և մի փոքր պասիվ մասնակցություն եմ ունեցել, Վալենտինին նույնպես բացակայելու եմ: Սակայն որտեղ էլ որ լինեմ, ինչ-որ ձևով տոնվում են այդ օրերը, և պարտադիր չէ սիրահարված լինել: Պարզապես ընկերներով տոնում ենք սիրո տոնը: Եթե ընկերներից մեկն էլ սիրահարված լինի, միանում ենք, միասին տոնում:

Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին