▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սոնե Սիլվերի նշանադրության արարողության մանրամասները և լուսանկարները

Փետրվարի 14-ին՝ Սուրբ Վալենտինի օրը, տեղի է ունեցել երգչուհի Սոնե Սիլվերի և իր ընտրյալի՝ Արսենի, նշանադրության արարողությունը: Այս առիթով Asekose.am-ի թղթակիցը կապ հաստատեց երգչուհու հետ՝ պարզելու սիրելիի հետ ծանոթության և նշանադրության արարողության մանրամասները:

Asekose.am-ի հետ զրույցում երգչուհին պատմեց, որ արդեն 15 տարի է, ինչ ճանաչում է Արսենին, քանի որ բնակվում են նույն բակում:

«Չնայած որ երկար տարիներ է, ինչ միմյանց ճանաչում ենք, սակայն շփվել սկսել ենք մոտ մեկ տարի առաջ»,- մանրամասնեց Սոնե Սիլվերը:

Երգչուհու խոսքով՝ սկզբում Արսենին ճանաչել է միայն դեմքով, իսկ հետո արդեն՝ տարիներ անց, երբ վերջինս խոսել է իր զգացմունքների մասին, Սոնեն սկսել է ուշադրություն դարձնել նրան և ճանաչել այլ տեսանկյունից, ինչից հետո էլ, ինչպես երգչուհին է նշում, կատարվեց այն, ինչ պետք է կատարվեր:

Asekose.am-ի այն հարցին, թե արդյո՞ք Սոնեն և իր ապագա ամուսինը նույն բնագավառից են, երգչուհին պատասխանեց, որ իրենք երկուսով միանգամայն այլ ոլորտից են և, հետրաբար, Արսենն ամենևին կապ չունի երաժշտության հետ:

Խոսելով փետրվարի 14-ին տեղի ունեցած իր նշանադրության օրվանից՝ երգչուհին մեզ հետ զրույցում կիսվեց նաև իր զգացմունքների և ստացած տպավորությունների մասին.

«Քանի որ հենց սիրո տոնի օրոք իմ կյանքում էլ սիրո հարցում զգալի փոփոխություն տեղի ունեցավ, զգացմունքներս էլ ավելի էին կրկնապատկվել: Շատ հուզված և երջանիկ էի: Մաղթում եմ բոլորին ունենալ երջանիկ սեր և գեղեցիկ «վալենտիններ»,- իր խոսքը եզրափակեց երգչուհի Սոնե Սիլվերը:

Հեղինակ՝ Սաթենիկ Խաչատրյան

 

Asekose.am-ը ևս միանում է բարեմաղթանքներին և շնորհավորում սիրահար զույգին

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին