Ռուս հայտնի երգիչ Սերգեյ Լազարևը շարունակում է իր անձնական կյանքի վերաբերյալ խոսակցությունների առիթ տալ: Օրերս երգիչն իր միկրոբլոգում տեղադրել է մի լուսանկար, որում կրքոտ համբուրվում է հաղորդավարուհի, «Comedy Woman»-ի անդամ Եկատերինա Վարնավայի հետ:
«Շնորհավորում ենք միմյան սուրբ Վալենտինի օրվա առթիվ «Танцуй!» նախագծի տաղավարում»,- լուսանկարը մակագրել է Լազարևը:
Ի դեպ նշենք, որ Եկատերինան տվյալ նախագծի ժյուրիի անդամներից մեկի՝ հեռուստահաղորդավար Դմիտրի Խրուստալյովի կինն է: