▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Եվրատեսիլ»-ում հայաստանյան մասնակիցը կլինի Ինգա Արշակյա՞նը

 

Newmag.am-ը գրում է. «Եվրատեսիլ» համաեվրոպական երգի մրցույթի Wiwibloggs.com հայտնի կայքը, որն ամեն օր լուսաբանում է առաջիկա օրերին աշխարհի բազմաթիվ երկրներում տեղի ունեցող նախաեվրատեսիլյան ընտրությունները, անդրադարձել է նաև հայաստանյան «Genealogy» խմբին:

Բացի այն, որ կայքը անդրադարձել է այս տարվա մեր երկրի ընտրած ձևաչափին՝ ներկայացնելով համակողմանի մանրամասներ, հեղինակը հրապարակել է նաև այն հավանական մասնակիցների ցանկը, ովքեր կընդգրկվեն նորաստեղծ խմբում: Այսօր արդեն առաջին թեկնածուի կանխագուշակումը արդարացվել է: Ցուցակում ներառված ֆրանսիահայ երգիչ Եսային կներկայացնի Եվրոպա աշխարհամասը:

Այսպիսով՝ ըստ օգտատերի և համանուն կայքի, հայկական Genealogy» խմբի կազմում կընդգրկվեն նաև Հայաստանից Ինգա Արշակյանը, Թամար Կապրելյանը (Ամերիկա)Աթենա Մանուկյանը (Ավստրալիա)Վահե Թիլբյանը (Աֆրիկա) և Ստեֆանի Թոփալյանը (Ասիա):

Աղբյուրը` newmag.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին