▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թող ոչ ոք չմտածի,որ այստեղ ծառերի վրայից դոլարներ ենք հավաքում.Դելո

Life.panorama.am-ը գրում է. Հումորիստ Վահագն Ստեփանյանը, ով հանրությանն առավել հայտնի է Դելո կեղծանվամբ  արդեն մեկ տարուց ավելի է՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում է բնակվում:

-Վահագ, ընդհանրապես, հայ տղամարդիկ են իրենց կանանց Հայաստան բերում: Վերջին տարիներին հակառակ միտումն է նկատվում՝ նախընտրում են գնալ կնոջ երկիր, ինչո՞ւ:

-Չգիտեմ, ընդհանրապես ում մոտ ինչպես է լինում, բայց ամեն մարդ իր ճակատագիրն ունի: Ես կնոջս բերեցի մեր երկիր, մեկ տարի ապրեցինք մեր տանը: Հետո, ճակատագրի բերումով, միասին եկանք այստեղ ու մնացինք:

-Շատերը գնալուց առաջ համոզված են, որ կվերադառնան: Բայց քաղցր կյանքը ստիպում է մտափոխվել: Ձեզ մոտ նույնպե՞ս այդպես է:

-Քաղցր կյանք գոյություն չունի՝ լինի այստեղ, թե այդտեղ: Կյանքն ինքն իրենով լի է տարբեր փորձություններով: Թող ոչ ոք չմտածի, որ այստեղ ծառերի վրայից դոլարներ ենք հավաքում: Այստեղ էլ շատ դժվար է. մինչև չգաս ու չապրես,  չես կարող ասել՝ քա՞ղցր է արդյոք այն, թե՞ ոչ:

-Մասնագիտությամբ ծրագրավորող եք, ինչը դրսում բավական մեծ պահանջարկ ունեցող մասնագիտություն է: Չե՞ք մտածում այդտեղ երբևէ Ձեր բուն գործունեությամբ զբաղվել:

-Իմ մասնագիտությամբ ես երբեք չեմ աշխատել, քանի որ իմ կյանքը բեմն է: Շատ փոքր տարիքից միշտ բեմում եմ եղել, նաև հեռուստատեսությունում ու նկարահանման հրապարակում: Ես միշտ նախընտրում եմ անել այն, ինչն ինձ հարազատ է, սիրում եմ:

-Այստեղ բավական ակտիվ հեռուստատեսային, դերասանական գործունեություն էիք ծավալում: Ինչո՞վ եք զբաղվում այդտեղ:

-Եկածս օրվանից այստեղ էլ զբաղվում եմ նույն գործունեությամբ: «R&M» փրոդաքշնի հետ, որի հիմնադիր Ռաֆայել Շեգիրյանը իմ լավ ընկերն է, տարբեր նախագծեր ենք իրականացրել և շարունակում ենք իրականացնել: Կազմակերպել ենք Մարտին Մկրտչյանի, Ռազմիկ Ամյանի մենահամերգները: Մարտի 1-ին «Ժողովրդական երգի երեկո» խորագրով համերգ է լինելու Գուրգեն Դաբաղյանի, Աղասի Իսպիրյանի, Եվա Թաշչյանի, Ռուզան Ավետիքյանի, Արաքսյա Ամիրխանյանի մասնակցությամբ: Ես էլ հանդես կգամ մի փոքրիկ անակնկալով: Նաև, մայիսի 7-ին Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված Սունդուկյան թատրոնի վաստակավոր արտիստների մասնակցությամբ Պերճ Զեյթունցյանի «100 տարի անց» ներկայացումը հրավիրել ենք այստեղ՝ «Ալեքս» թատրոն՝ տեղի հայերի համար խաղալու: Այս փրոդաքշնի հետ համատեղ պատրաստում ենք նաև իմ հեղինակային հաղորդումը, որն այստեղի հայերի, այդ թվում և իմ՝ այստեղի կյանքի մասին է: Կոչվում է «GlenDelo»: Աշխարհի որ ծայրում էլ գտնվեմ, Աստծուց ինձ տրված շնորհքը փորձելու եմ միշտ առաջին տեղում պահել:  Նաև Արման Նշանյանից առաջարկ եմ ստացել՝ խաղալ ներկայացման մեջ: Շատ հետաքրքիր ներկայացում է, որը Հայաստանում մեծ հաջողություն ունեցավ: Ներկայացումն այստեղ խաղալու ենք կանանց տոնին՝ մարտի 8-ին: Կոչվում է «Կինն է այդպես որոշել»:

-Հայաստանյան Ձեր ընկերների, հեռուստատեսային գործընկերների հետ կապը պահպանվո՞ւմ է:

-Իհարկե: Ասեմ, որ միշտ շատ ուշ եմ քնում, որպեսզի Հայաստան խոսեմ՝ ընտանիքիս անդամների և ընկերներիս հետ: Գրեթե ամեն օր, եթե ոչ օրը մի քանի անգամ, զրուցում ենք: Եվ հետո, շատ նախագծեր կան Հայաստանի ու այստեղի հետ կապված, որն իրականացնում ենք հենց «R&M» փրոդաքշնի միջոցով:

 

Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին