Արդեն տեղեկացրել ենք այն մասին, որ այս տարի «Եվրատեսիլ 2015» երգի մրցույթին Հայաստանը ներկայանալու է նոր խմբով և ձևաչափով: Հատուկ մրցույթի համար ձևավորվելու է «Genealogy» անվանումը կրող խումբ, որում ներգրավված կլինեն տարբեր երկրներում ապրող ծագումով հայ 5 երգիչներ, ովքեր կզուգակցվեն անմոռուկի 5 թերթիկների հետ, իսկ Հայաստանից էլ կմիանա ևս մեկ մասնակից, ով կհամախմբի թերթիկները:
Օրեր առաջ պարզ դարձավ խմբի առաջին մասնակցի անունը, ով էր Եսայի Ալթունյանը Ֆրանսիայից: Իսկ այսօր էլ հայտնի է դարձել Ամերիկա աշխարհամասը ներկայացնող մեր երկրորդ մասնակցի անունը՝ Թամար Կապրելյան: