▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտնի են «Օսկար-2015»-ի մրցանակակիրները

 

Լոս Անջելեսում արդեն 87-րդ անգամ անցկացվում է կինոարվեստի եւ գիտության ամերիկյան ակադեմիայի ամենամյա «Օսկար» մրցանակաբաշխությունը:
«Լավագույն ֆիլմ» անվանակարգում «Օսկարի» արձանիկին արժանանալու համար պայքարում էին «Գրանդ Բուդապեշտ» հյուրանոց», «Ամերիկյան դիպուկահարը», «Birdman», «Պատանեկություն», «Սելմա», «Իմիտացիոն խաղ», «Մոլեգնություն», «Սթիվեն Հոքինգի տիեզերքը» ֆիլմերը:
 «And Oscar goes to… «Birdman»
«Լավագույն դերասանուհի» անվանակարգում պայքարում էին Մարիոն Կոտիարը («Երկու օր, մեկ գիշեր»), Ֆելիսիթի Ջոնսը («Ամեն ինչի տեսությունը»), Ջուլիանա Մուրը («Դեռեւս Էլիս»), Ռոզամունդ Փայքը («Կորածը») եւ Ռիզ Ուիզերսփունը («Վայրի աղջիկը»):
«And Oscar goes to…… Ջուլիանա Մուր, «Դեռեւս Էլիս»
Լավագույն դերասան» անվանակարգում այս պատվավոր մրցանակի համար պայքարում էին Բենեդիկտ Քամբերբեթչը («Իմիտացիոն խաղ»), Բրեդլի Կուպերը («Ամերիկյան դիպուկահարը»), Սթիվ Քարելը («Աղվեսի որսորդը»), Մայքլ Կիտոնը («Birdman»), Դեւիդ Օյելոուոն («Սելմա») եւ Էդի Ռեդմենը («Ամեն ինչի տեսությունը»):
Եվ այսպիսով, Քեյթ Բլանշեթը «Օսկարի» արձանիկը հանձնում է Էդի Ռեդմենին, «Ամեն ինչի տեսությունը»:
«Լավագույն ռեժիսոր» պատվավոր մրցանակի համար պայքարում էին հայտնի ռեժիսորներ Վես Անդերսոնը («Գրանդ Բուդապեշտ» հյուրանոց»), Բենեթ Միլերը («Աղվեսի որսորդը»), Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուն («Birdman»), Ռիչարդ Լինքլեյթերը («Պատանեկություն») եւ Մորթեն Թիլմուդը («Իմիտացիոն խաղ»):
«And Oscar goes to… Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտու, «Birdman»
«Լավագույն յուրօրինակ սցենար» մրցանակին արժանանալու համար պայքարում էին «Birdman», «Գրանդ Բուդապեշտ» հյուրանոց», «Պատանեկություն», «Nightcrawler» եւ «Աղվեսի որսորդը» ֆիլմերը:
«And Oscar goes to…… - «Գրանդ Բուդապեշտ» հյուրանոց»:
«Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում պայքարում էին Ռոբերտ Դյուվալը («Դատավորը»), Էտան Հոուկը («Պատանեկություն»), Էդվարդ Նորթոնը («Birdman»), Մարկ Ռուֆալոն («Աղվեսի որսորդը») եւ Ջ. Կ. Սիմոնսը («Մոլեգնություն»):
«And Oscar goes to…… - Ջ. Կ. Սիմոնս:
«Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգի հավակնորդներն էին, Պատրիսիա Արքեթը («Պատանեկություն»), Կիրա Նայթլի («Իմիտացիոն խաղ»), Էմմա Սթունը («Birdman»), Մերիլ Սթրիփը («Դեպի անտառ») եւ Լորա Դյորնը («Խաղ բարձունքում»):
«And Oscar goes to…… - Պատրիսիա Արքեթ («Պատանեկություն»).
«Լավագույն այլալեզու ֆիլմ» անվանակարգում հաղթողի կոչմանն արժանանալու համար այս տարի պայքարում էին «Մանդարիններ» (Էստոնիա), «Իդա» (Լեհաստան), «Լեւիաթան» (Ռուսաստան), «Տիմբուկտու» (Ֆրանսիա), «Վայրի պատմություններ» (Արգենտինա) ֆիլմերը:
«And Oscar goes to... «Իդա» (Լեհաստան):

Արդեն հայտնի են Լոս Անջելեսում  87-րդ անգամ անցկացվող կինոարվեստի եւ գիտության ամերիկյան ակադեմիայի ամենամյա «Օսկար» մրցանակաբաշխության հաղթողները:
«Լավագույն ֆիլմ» անվանակարգում «Օսկարի» արձանիկին արժանանալու համար պայքարում էին «Գրանդ Բուդապեշտ» հյուրանոց», «Ամերիկյան դիպուկահարը», «Birdman», «Պատանեկություն», «Սելմա», «Իմիտացիոն խաղ», «Մոլեգնություն», «Սթիվեն Հոքինգի տիեզերքը» ֆիլմերը: Օսկար ստացել է «Birdman» ֆիլմը:


«Լավագույն դերասանուհի» անվանակարգում պայքարում էին Մարիոն Կոտիարը («Երկու օր, մեկ գիշեր»), Ֆելիսիթի Ջոնսը («Ամեն ինչի տեսությունը»), Ջուլիանա Մուրը («Դեռեւս Էլիս»), Ռոզամունդ Փայքը («Կորածը») եւ Ռիզ Ուիզերսփունը («Վայրի աղջիկը»): Արդյունքում լավագույն դերասանուհին Ջուլիանա Մուրն է «Դեռեւս Էլիս»:


«Լավագույն դերասան» անվանակարգում մրցանակի համար պայքարում էին Բենեդիկտ Քամբերբեթչը («Իմիտացիոն խաղ»), Բրեդլի Կուպերը («Ամերիկյան դիպուկահարը»), Սթիվ Քարելը («Աղվեսի որսորդը»), Մայքլ Կիտոնը («Birdman»), Դեւիդ Օյելոուոն («Սելմա») եւ Էդի Ռեդմենը («Ամեն ինչի տեսությունը»): «Օսկարի» արձանիկը հանձնվեց Էդի Ռեդմենին, «Ամեն ինչի տեսությունը»:


«Լավագույն ռեժիսոր» մրցանակի համար պայքարում էին Վես Անդերսոնը («Գրանդ Բուդապեշտ» հյուրանոց»), Բենեթ Միլերը («Աղվեսի որսորդը»), Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուն («Birdman»), Ռիչարդ Լինքլեյթերը («Պատանեկություն») եւ Մորթեն Թիլմուդը («Իմիտացիոն խաղ»): Դե իսկ մրցանակը շնորհվեց Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտու, «Birdman»:


«Լավագույն յուրօրինակ սցենար» մրցանակին արժանանալու համար պայքարում էին «Birdman», «Գրանդ Բուդապեշտ» հյուրանոց», «Պատանեկություն», «Nightcrawler» եւ «Աղվեսի որսորդը» ֆիլմերը: Այս անվանակարգում Օսկարակիրը «Գրանդ Բուդապեշտ» հյուրանոց»-ն է:

«Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում պայքարում էին Ռոբերտ Դյուվալը («Դատավորը»), Էտան Հոուկը («Պատանեկություն»), Էդվարդ Նորթոնը («Birdman»), Մարկ Ռուֆալոն («Աղվեսի որսորդը») եւ Ջ. Կ. Սիմոնսը («Մոլեգնություն»): Մրցանակակը բաժին հասավ Ջ. Կ. Սիմոնսին:


«Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգի առաջադրված էին, Պատրիսիա Արքեթը («Պատանեկություն»), Կիրա Նայթլի («Իմիտացիոն խաղ»), Էմմա Սթունը («Birdman»), Մերիլ Սթրիփը («Դեպի անտառ») եւ Լորա Դյորնը («Խաղ բարձունքում»): Օսկարը Պատրիսիա Արքեթինն է («Պատանեկություն»).


«Լավագույն այլալեզու ֆիլմ» անվանակարգում առաձադրված էին «Մանդարիններ» (Էստոնիա), «Իդա» (Լեհաստան), «Լեւիաթան» (Ռուսաստան), «Տիմբուկտու» (Ֆրանսիա), «Վայրի պատմություններ» (Արգենտինա) ֆիլմերը:
Օսկարը ստանում  է «Իդա» ֆիլմը (Լեհաստան):

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին