▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սիլվա Հակոբյանի նոր` «տնական» տեսահոլովակը

Երգչուհի Սիլվա Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում «Ամարաս» պարային համույթի գեղարվեստական ղեկավար  Վիկա Մարտիրոսյանի հետ արված նոր լուսանկար է հրապարակել ու նշել, որ երկրպագուները դրա արդյունքը կտեսնեն իր նոր տեսահոլովակում:

Այս առիթով Asekose.am-ի թղթակիցը կապ հաստատեց Սիլվայի պրոդյուսեր Հակոբ Հակոբյանի հետ ճշտելու համար տեսահոլովակի ստեղծման մանրամասները:

Վերջինիս խոսքով` երգը, որի հիման վրա Սիլվան պատրաստվում է նկարահանել տեսահոլովակ, կոչվում է «Շնորհավոր».

«Երգը նվիրված է ինձ: Սիլվան, ընտանիքիս մյուս անդամների հետ միասին, ծննդյանս օրն ինձ համար անակնկալ նվեր էր արել»,- պատմեց Հակոբ Հակոբյանը:

 Նշենք, որ «Շնորհավոր» երգի խոսքերի և երաժշտության հեղինակը Մանե Հակոբյանն է, իսկ գործիքավորումը` Մարտին Միրզոյանինը :

Սիլվայի հայրը, չցանկանալով բացել բոլոր փակագծերը, այնուամենայնիվ, մի փոքր պատմեց տեսահոլովակի սցենարի մասին.

«Տեսահոլովակը, որը պատրաստվում ենք ներկայացնել, շատ «տնական» է լինելու: Նկարահանելու է Արսեն Երեմյանը: Վստահ եմ, որ այն շատ կսիրվի, քանի որ ռիթմիկ երգի հիման վրա է նկարահանվելու: Ըստ տեսահոլովակի` Սիլվան իր երգն անակնկալի տեսքով նվիրում է հոբելյարին»,- Asekose.am-ի թղթակցի հետ իր զրույցն ավարտեց երգչուհու պրոդյուսեր Հակոբ Հակոբյանը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հեղինակ` Անի Հարությունյան

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին