Արդեն ամբողջ աշխարհը գիտի, որ հայտնի երգչուհի Լեդի Գագան Սուրբ Վալենտինի օրը նշանադրվել է իր ընկերոջ՝ Թեյլոր Քիննի հետ։ Սկզբում երգչուհին հրապարակել էր նշանադրության մատանու լուսանկարը։ Սակայն այս ընթացքում Գագան և Թեյլորը ոչինչ չէին բարձրաձայնում իրենց հարաբերությունների մասին եւ չէին հայտարարում ամուսնության օրը։
Բայց ավելի ուշ «Օսկարի» մրցանակաբաշխության ժամանակ յուրահատուկ զգեստով ներկայացած Լեդի Գագան, որոշ մանրամասներ է պատմել իր նշանադրության մասին։
«Հիանալի էր։ Ես անգամ չկարողացա զսպել հուզմունքս և արտասվեցի։ Ես պատասխանեցի «այո», ինչից հետո նա նվիրեց ադամանդե սրտաձեւ մատանին։ Բայց ես անգամ ուրախ կլինեի, եթե ինձ մի կոնֆետ նվիրեր։ Երբ դու սիրում ես և սիրված ես, ամեն ինչ սիրելի է դառնում քեզ համար»,- ասել է Գագան։