Երեկ` փետրվարի 25-ին, «Հարազատ թշնամի» սերիալի դերասանուհի Լիկա Սալմանյանը ժամանցի վայրերից մեկում նշել է իր 19-րդ տարեդարձը:
«Ծնունդս նշել եմ ինձ մտերիմ աղջիկների հետ միասին, որոնց թվում էին քույրերս և ընկերուհիներս: Ինձ թվում է, որ երեկ իմ ամենալավ ծնունդն էր, թեև չգիտեմ` դա ինչով էր պայմանավորված` գուցե մթնոլորտով. խնջույքը շատ լավ է անցել»,-Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց դերասանուհին:
Իսկ մեր այն հարցին, թե ինչո՞վ էր պայմանավորված «Հարազատ թշնամի» սերիալի դերասանների, Ռիչարդ Մադլենյանի բացակայությունը` հաշվի առնելով, որ Լիկայի նախորդ ծնունդներին նրանք բոլորն էլ ներկա էին, դերասանուհին պատասխանեց.
«Նրանց բացակայությունը պայմանավորված է իրենց աշխատանքային գրաֆիկով: Այն մարդիկ, որոնց հետ ես մտերիմ եմ և հրավիրել էի ծննդյանս խնջույքին, երեկ նկարահանման կամ փորձի էին»:
Լիկան նաև անդրադարձավ երկրպագուների կողմից ստացված անակնկալներին` առանձնացնելով դրանցից մեկը.
«Ստացել եմ ծաղիկներ, ժամացույց... անակնկալներից կառանձնացնեմ այն, որ իմ ծննդյան օրը մեր բակում հայտնվել էր փուչիկներով գրված` «ես քեզ սիրում եմ», երևի` ինձ համար էր, սակայն չգիտեմ, թե ով է հեղինակը:
Շարունակելով երկրապագուների թեման` Լիկան բացահայտեց` արդյո՞ք իր կողքին ներկայումս կա տղամարդ, թե՞ ոչ, ինչպես նաև իր սիրտը զբաղված լինելու դեպքում ստացել է նրանից անակնկալ.
«Անակնկալներ եղել են, բայց իմ կյանքում չկա այնպիսի մարդ, ով հստակ որևէ բան կաներ երեկ... Իմ սիրտն այս պահին ազատ է»,-իր խոսքը եզրափակեց դերասանուհի Լիկա Սալմանյանը:
Լուսանկարները` Armdreams.com-ի
Հեղինակ` Լիլիթ Հակոբյան