▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սպասում եմ իմ և դստերս առաջին հանդիպմանը.Լայանա

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

Bravo.am-ը գրում է. Լայանան օրերն է հաշվում, թե երբ պետք է մայրանա: Հղիության 9-րդ ամսում գտնվող երգչուհին առաջնեկի ծնվելուն սպասում է ամեն վայրկյան:

«Բառերով դժվարանում եմ բացատրել զգացողություններս ու երջանկությունս: Անհամբեր սպասում եմ իմ եւ դստերս առաջին հանդիպմանը: Այդ սպասումն ինքնին արդեն շատ հուզիչ է»:

 Ապագա մայրիկը պատմել է, որ մեծ հաճույքով ձեռք է բերել փոքրիկի խնամքի համար անհրաժեշտ բոլոր պարագաները. «Մանկական սայլակը, խաղալիքները, ամեն ինչ պատրաստ է. իրեն ենք սպասում»: Նա նաեւ հավելել է, որ հղիության ողջ ընթացքում ամուսնու հետ զրուցել են իրենց բալիկի հետ. «Ասում են` նորածինը տարբերում է ծնողների ձայնը: Կարծում եմ` մեր պարագայում էլ այդպես կլինի, քանի որ ես ու Ռոլանդը անընդհատ շփվում ենք նրա հետ, միասին լսում ենք տարբեր ոճերի երաժշտություն եւ ֆիլմեր ենք դիտում»:

«Գոհար» սիմֆոնիկ նվագախմբի մեներգչուհու խոսքով` իր աշխատանքի շնորհիվ դստեր համար արդեն իսկ ստեղծել է երաժշտական միջավայր, ով արդեն հասցրել է լսել տարբեր ժանրերի ստեղծագործություններ, այդ թվում` դասական երաժշտություն:

Ամուսիններն արդեն ընտրել են աղջնակի անունը: Լայանան նշում է, որ այս հարցում հետաքրքիր մոտեցում են ցուցաբերել:«Այն մեր մայրերի` Էլլայի եւ Գալինայի անունների յուրահատուկ խառնուրդն է. աղջկաս կանվանակոչենք Էլինա: Ե՛վ մենք ենք գոհ, և տատիկները»:

 

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին