▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես հպարտ եմ, որ հայ եմ.աշխարհահռչակ հայ դիզայներ Գրիգոր Ջաբոթյան

 

Wedding.am-ը գրում է.2005 թվականին համաշխարհային նորաձևության տները իրենց համար բացահայտեցին նոր անուն, նոր ձեռագիր. բեյրութաբնակ 18-ամյա հայ դիզայներ Գրիգոր Ջաբոթյանը  կարողացավ գրավել բարձր նորաձևության տների ուշադրությունը: Նա իր քայլերը դեպի համաշխարհային նորաձևություն սկսեց Բեյրութի  l'Ecole Superieure des Arts նորաձևության դպրոցից: 2007 թվականին նա արդեն աշխարհռչակ Elie Saab ընտանիքի անդամ էր: 2008-ին նա իր Une noce funebre հավաքածուն ցուցադրեց Դուբայի նորաձևության շաբաթում ընտրվեց Միջին Ասիայի երեք լավագույն դիզայներներից մեկը: 2009 թվականից Գրիգորը հիմնեց իր սեփական նորաձևության տունը՝ Բեյրութում:

Այնուհետև, 2011 թվականին Գրիգորը տեղափոխվում է Թաբարիս, և այնտեղ մեծ շուքով ներկայացնում է իր La fille du temple հավաքածուն:

Գրիգորին մեծ հռչակ և լայն ճանաչում բերեցին նրա երկու առանձնահատուկ հավաքածուները, որոնք աշխարհին ներկայացվեցին հայկական խորագրերով՝ «Ախթամար» և «Ամալ»:

- Գրիգոր, պատմեք, խնդրում ենք, ինչպե՞ս որոշեցիք դառնալ դիզայներ և որո՞նք եղան ձեր առաջին քայլերը երազանքը իրականացնելու ճանապարհին:

-Կարծում եմ, որ ես միշտ էլ գիտակցել եմ, որ ցանկանում եմ դառնալ դիզայներ, նույնիսկ փոքր հասակում: Ես երբեք ստիպված  չեմ եղել նստել և մտածել այդ մասին, ես պարզապես գիտեի, թե ինչով եմ ուզում զբաղվել  իմ կյանքում: Հիշում եմ՝ խաղում էի փոքր քրոջս հետ՝ հագցնելով նրան անկողնու սավանները կամ այն ամենը ինչ-որ գտնում էի տանը:

Տեղյակ ենք, որ ուսումը ավարտելուց անմիջապես հետո անցաք աշխատանքի Elie Saab հեղինակավոր նորաձևության տանը: Արդյո՞ք այնտեղ աշխատանքը ձեզ համար բախտորոշիչ դարձավ և այժմ դուք ձեր հավաքածուները ստեղծելիս կիրառո՞ւմ ենք այնտեղ ստացած փորձը:
- Ժամանակը, որ ես անցկացրել եմ՝ աշխատելով Elie Saab-ի ստեղծագործական բաժանում, եղել է ամենաբեղմնավորը, այդ ամենը մեծ ներդրում է ունեցել այս հետաքրքիր ոլորտում և ես գնահատում եմ այդ աշխատանքի ամեն մի պահը:

 

 

Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին