▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հարսի զգեստ չեմ հագել. Ֆաինա Հարությունյանն իր` արդեն կայացած ամուսնության մասին

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, դիզայներ Ֆաինա Հարությունյանն ու օպերատոր Արտյոմ Աբովյանը միասին են: Օրեր առաջ Ֆաինան իր ֆեյսբուքյան էջում փոխեց իր կարգավիճակը` նշելով, որ ամուսնացել է ընկերոջ`Արտյոմի հետ:

Asekose.am-ի թղթակիցը կապ հաստատեց Ֆաինայի հետ` ճշտելու մանրամասները:

Վերջինս ասաց, որ ոչ մի խնջույք չի կազմակերպվել, ուղղակի ընտանիքներով են հանդիպել, և միմյանց մատանիներ նվիրել:

«Խնջույք չենք կազմակերպել, չեմ կրել հարսանեկան զգեստ, ուղղակի միմյանց մատանիներ ենք նվիրել ու վերջ: Չենք ցանկացել նաև աղմուկ բաձրացնել, քանի որ մենք շատ վաղուց միասին ենք և մեզ միշտ ամուսնացած ենք համարել: Մեզ միայն պակասում էր մեր հարաբերությունների օրինական դարձնելը: Ուղղակի երեկ ֆեյսբուքյան իմ էջում փոխել եմ  կարգավիճակս, և եթե անկեղծ լինեմ` ինձ համար զարմանալի էին այդքան շնորհավորանքներն ու բարեմաղթանքները»:

Այն հարցին, թե ու՞մ մտահղացումն է եղել ոչ մի արարողություն չկազմակերպելը, Ֆաինան ասաց, որ իրենք այդ մասին շատ երկար չեն էլ քննարկել, քանի որ այդքան երկար տարիներ միասին լինելուց հետո նույն կերպ են մտածում:

«Մենք, որոշեցինք մի կողմ դնել այդ ձևականություններն ու կազմակերպել այն այնպես` ինչպես մենք ենք պատկերացրել: Մենք ցանկացել ենք միասին լինել, իսկ հետո` ընտանիք կազմել, մնացած երևույթները մեզ համար ավելորդ են եղել: Իսկ ինչ վերաբերում է Աստծո օրհնությունը ստանալուն, դեռևս դա էլ չենք արել, սակայն մենք երկուսս էլ աստվածապաշտ ենք, այդ պատճառով շուտով կստանանք Աստծո օրհնությունը: Հարսի զգեստ միանշանակ չեմ հագնի: Օրվա ընթացքում այնքան հարսների հետ եմ զրուցում ու զգեստներ կարում, որ բոլոր իմ պատկերացրած ու երազանքի զգեստները կարել եմ, դա է պատճառը, որ չեմ պատկերացնում, թե ինձ համար ինչ զգեստ կարող եմ պատրաստել»,- Asekose.am-ի թղթակցի հետ իր խոսքը եզրափակեց դիզայներ Ֆաինա Հարությունյանը:

Asekose.am-ը շնորհավորում է նորաստեղծ ընտանիքին ու երջանկություն մաղթում:

 

Հեղինակ` Անահիտ Հարությունյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին