▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոր սկանդալ... Ո՞վ է ում կրկնօրինակում. մեկնաբանում են դիզայներները

Դիզայներ-մոդելավորող Վահան Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է մի նոր լուսանկար, որը, ինչպես կարելի է եզրակացնել  գրվածից, ուղղված է դիզայներ Դիանա Շատվերյանին:

«Խոսքս ուղղում եմ այն անձանց ովքեր կարծում են, որ կարելի է անամոթաբար կրկնօրինակել կոլեգաների աշխատանքը, խայտառակ վատ որակով և առանց վատ զգալու հրապարակել համացանցում: Ամո՛թ է»,- լուսանկարը մակագրել է Վահան Խաչատրյանը:

Այս առիթով Asekose.am-ի թղթակիցը կապ հաստատեց վերջինիս հետ՝ ճշտելու բոլոր մանրամասները:

Մեր այն հարցին, թե տվյալ զգեստն արդյոք առաջինն իր կողմից է ստեղծվել, Վահան Խաչատրյանը տվեց իր դրական պատասխանը՝ ասելով, որ չի ցանկանում այլևս որևէ բան խոսել այս թեմայի հետ կապված, քանի որ այն, ինչ ցանկացել է ասել, գրել է իր ֆեյսբուքյան էջում:

Նույն հարցի շուրջ Asekose.am-ի թղթակիցը կապ հաստատեց նաև տվյալ դեպքում «մեղադրվողի»՝ Դիանա Շատվերյանի հետ, ով նշեց, որ դա ոչ թե Վահան Խաչատրյանի, այլ հայտնի «Elie Saab» նորաձևության տան հավաքածուի զգեստն է:

«Անկեղծ ասած դա նրա զգեստը չէ: Elie Saab-ը նմանատաիպ զգեստ ստեղծել է դեռ երկու տարի առաջ: Երբ հաճախորդը մոտենում է և ցանկանում է նմանատիպ զգեստ ունենալ, ապա, որքանով որ ես եմ տեղյակ, միայն Վահան Խաչատրյանի մենաշնորհը չէ աշխատել այդ գույների և ձևերի մեջ:  Ընդհանրապես չեմ հետևում մեր հայ դիզայներների հավաքածուներին, այլ՝ հակառակը, ես պատկանում եմ այն մարդկանց շարքին, ովքեր փորձում են ամեն կերպ չկրկնօրինակել և նույն աշխատանքը չկատարել: Եթե Վահան Խաչատրյանն էլ է նմանատիպ աշխատանք կատարել, ապա դա չի նշանակաում, որ ինչ-որ մեկը նրան կրկնօրինակել է»,- ասաց Դիանա Շատվերյանը:

Ըստ Դիանայի խոսքերի՝ իր համար բավական տարօրինակ է Վահանի տվյալ գրառումը, քանի որ բազմիցս են եղել դեպքեր, երբ հենց Վահան Խաչատրյանի աշխատանքներն են նմանեցրել որևէ այլ դիզայների կատարած աշխատանքին:

Այն դիտարկմանը՝ որ այս դեպքում ստացվում է՝ տվյալ զգեստը և Դիանան, և Վահանը կրկնօրինակել են Elie Saab-ից, Դիանան պարզաբանեց.

«Երբ հաճախորդը ցանկանում է հենց կապույտ գույնի ժանյակ, ապա դա դեռ ոչինչ չի նշանակում: Եթե ուշադիր լինեք, ապա կնկատեք, որ ոչ մի զգեստ, իրականում, մյուսին նման չէ: Դրանցում տարբեր նյութեր և կտրվածքներ են օգտագործված»,- պատասխանեց Դիանա Շատվերյանը:

Asekose.am-ի այն հարցին, թե արդյոք օրինաչափ է այն, որ Դիանան, ունենալով իր առանձին նորաձևության տունը, կարող է ժամանակ առ ժամանակ ստեղծել այնպիսի զգեստ, որը որ պատկանում է մեկ այլ դիզայների, ոճաբանը պատասխանեց, որ անձամբ իր մոտ բազմիցս են եկել այնպիսի հաճախորդներ, ովքեր ցանկացել են այլ դիզայների կողմից ստեղծված զգեստ ունենալ, սակայն Դիանան, ինչպես ինքն է նշում, սիրով ճանապարհում է նրանց այն դիզայների մոտ, ում որ պատկանում է տվյալ զգեստը:

«Ես երբևէ ուրիշի ստեղծած հագուստները չեմ կրկնօրինակում: Հակառակը, մենք շատ սիրով ճանապարհում ենք մարդկանց այլ դիզայներների մոտ: Մենք ունենք մեր հաճախորդները, իրենք՝ իրենցը: Եթե դա լիներ Վահան Խաչատրյանի հեղինակած զգեստը, ապա ես հաստատ տվյալ զգեստը չէի հրապարակի համացանցում: Այսինքն՝ այստեղ տվյալ թեման բացառված է: Իմ հաճախորդները գիտեն, որ գալով մեզ մոտ կունենան ամբողջովին նոր, տարբերվող զգեստ»,- մեզ հետ զրույցում ասաց դիզայներ Դիանա Շատվերյանը:
Asekose.am-ի թղթակցի այն հարցին՝ արդյոք Դիանան տեղյակ չի եղել, որ տվյալ զգեստը, համենայն դեպս ինչպես Վահան Խաչատրյանն է նշել իր գրառման մեջ, նրա հավաքածուից է, և արդյո՞ք նշված գրառումից հետո նրանք երկուսով կապ են հաստատել միմյանց հետ, թե՝ ոչ, ոճաբանը պատասխանեց.

«Ոչ, անկեղծ ասած տեղյակ չեմ եղել, որ նմանատաիպ զգեստ կա նաև Վահանի հավաքածուում, իսկ ինչ վերաբերում է միմյանց հետ կապ հաստատելուն, ապա ասեմ, որ նման բան չի եղել»,- իր խոսքը եզրափակեց դիզայներ Դիանա Շատվերյանը:

Իսկ թե որքանո՞վ են իսկապես այս երկու զգեստները նման միմյանց, դատողությունները թողնում ենք ձեզ: 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հեղինակ՝ Սաթենիկ Խաչատրյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին