▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«X-Factor» նախագծի հաղթող Վրեժ Կիրակոսյանը նոր տեսահոլովակ է պատրաստում

Դիտեք նաև՝

life.panorama.am-ը գրում է. X-Factor» նախագծի առաջին եթերաշրջանի հաղթող Վրեժ Կիրակոսյանը շուտով երկրպագուներին կներկայանա նոր տեսահոլովակով. «Որպես հաղթող՝ ինձ ընձեռված էր հնարավորություն երկու սինգլ ձայնագրել «Sony Music» ընկերության հետ և նկարահանել մեկ տեսահոլովակ: Այդ տեսահոլովակը վաղուց նկարահանված է, պարզապես որոշակի տեխնիկական խնդիրներ կային: Այժմ այն շտկման փուլում է, մի քանի օրից կավարտենք և տեսահոլովակը կներկայացնենք հանրությանը»,- զրույցում նշեց երգիչը:

 

Տեսահոլովակը նկարահանվել է աշխարհահռչակ Ռոսինիի «Тарантелла» ստեղծագործության հիման վրա. «Այն դասական ստեղծագործություն է, որին մի փոքր ժամանակակից երաժշտական մեկնաբանություն ենք հաղորդել : Քանի որ տեսահոլովակը նկարահանվել է Մոսկվայում «Sony Music»-ի ռեժիսորների կողմից, ինքս շատ մանրամասնել չեմ կարող: Թող գաղտնիք մնա»:

 

Ի դեպ, երիտասարդ երգիչը ևս մեկ գեղեցիկ երգ է պատրաստել, որը գրվել է իանահայ կոմպոզիտորներ Զարենուշ Աղուրյանի և Րաֆֆի Շահբազյանի կողմից: «Երգը կոչվում է «Կանչ հայրենյաց»: Շատ հնչեղ, փիլիսոփայական ու խորը ստեղծագործություն է: Այս երգն առաջին անգամ ներկայացրել եմ դեկտեմբեր ամսին՝ Ռիգայում՝ միջազգային մրցույթի ժամանակ, որտեղ ես միջազգային ժյուրիի կազմում էի և ինձ առաջարկեցին այն կատարել փակման ժամանակ»,-շեշտեց մեր զրուցակիցը:

 

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին