Կիրկորովների ընտանիքը օգնում է «Մանկական Նոր ալիք 2011» մրցույթի հաղթող Անդրանիկ Ալեքսանյանին։ Մի քանի ամիս առաջ 17-ամյա տղային վերջապես հնարավոր եղավ օգնել երեխային. Իսրայելից ժամանած մասնագետները կարողացան վիրահատել և երկարացնել պատանու ոտքը։
«Экспресс газета»-ն որոշել է հասկանալ, թե ինչ է Կիրկորովների ընտանիքին կապում հայ համայնքի հետ՝ հատկապես, որ այս տարի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցն է։
Լրագրողը պարզել է, որ Ֆիլիպը նույնպես հայ է.
«Ֆիլիպի հայրը հայ է, նրա ազգանունը Կիրկորյան է, իսկ մայրը հրեա է, օպերային երգչուհի Բուլղարիայից։ 1915թ-ին Թուրքիայում իրականացված Հայոց ցեղասպանության ժամանակ ոմանք փախչել են Հունաստան, ոմանք Բուլղարիա։»,- ասել է «Союз армян России» -ի փոխնախագահ Գերման Անանյանցը։
«Ես մի անգամ հարցրեցի, թե ինչու է նա թաքցնում իր ծագումը, չէ որ շատ աշխարհահռչակ հայեր կան՝ Ազնավուր, Լեգրան, Շեր , Ջիգարխանյան, Այվազովսկի..., ինչին նա պատասխանեց. «չեմ կարող հիմա ասել, որ ես հայ եմ, քանի որ երկար տարիներ ասել եմ, որ բուլղարացի եմ։ Մարդիկ ինչ կմտածեն»։ Եվ ես հասկացա, որ կարեւոր է այն, որ նա օգնում է հայերին, թող որ ասի, իբրեւ թե, բուլղարացի է։
Կիրկորովների ընտանիքը ակտիվ մասնակցություն ունի հայ համայնքի կյանքում։