▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամենաշատը սպասում եմ կողակցիս շնորհավորանքին. Օլգա Այվազյան

Asekose.am-ի կանանց մեկամսյակին վերաբերող հարցերին պատասխանել է երգչուհի Օլգա Այվազյանը:

-Սիրո՞ւմ եք մարտի 8-ը:

-Իհարկե, սիրում եմ մարտի 8-ը, քանի որ ևս մեկ է առիթ է` թեկուզ փոքր ուշադրությամբ,  բայց հաճելի անակնկալներ անել մտերիմներին:

-Կա՞ պատճառ, որի համար չեք սիրում  կանանց տոնին նվիրված մեկամսյակը:

-Ոչ, չկա նման պատճառ:

-Ի՞նչ եք ցանկանում ստանալ այս տոնական մեկամսյակի ընթացքում:

-Կարևոր չէ` ինչ կստանամ նվեր, կարևորն այն է, որ դա սիրելիից է լինում, և ևս մեկ անգամ ինձ ժպիտ է պարգևում:

-Նյութակա՞ն, թե՞ հոգևոր նվերներ եք նախընտրում:

-Եթե ասեմ միայն հոգևոր` կստեմ,  սակայն կարևորն այն է, որ քեզ գնահատված ես զգում` թեկուզ փոքրիկ ուշադրությամբ և փոքրիկ անակնկալով (ժպտում է):

-Ի՞նչ չի կարելի Ձեզ նվիրել մեկաամսյակի ընթացքում:

-Ես ծաղիկներ շատ եմ սիրում, բայց  հիմա նախընտրում եմ գարնանային ծաղիկներ: Ընդ որում` ոչ միայն սիրում եմ նվեր ստանալ, այլև` նվիրել:

-Մարտի 8-ի կապակցությամբ ստացած ամենահետաքրքիր նվերը:

-Չեմ կարող առանձնացնել կոնկրետ նվեր, քանի որ բոլոր նվերներն էլ թանկ են ինձ համար:

-Պատահե՞լ է, որ մարտի 8-ի կապակցությամբ  Ձեզ անտեսված  և վիրավորված եք զգացել:

-Երբեք անտեսված չեմ զգացել, քանի որ եթե կողակից էլ չի եղել, ապա առաջնահերթ հայրս է միշտ շնորհավորել. ընկերներս էլ են ուշադիր, ինչպես նաև` երկրպագուներս:

-Ո՞ւմ շնորհավորանքին եք ամենաշատը սպասում:

-Իհարկե, կողակցիս:

-Իսկ ո՞ւմ եք  շնորհավորելու առաջինը և ինչպե՞ս:

-Առաջինը  շնորհավորելու եմ մայրիկիս և քույրիկիս, իսկ հետո` մտերիմներիս:

-Ի՞նչն է ներկայումս Ձեզ որպես կին ամենաշատը պակասում:

-Ընտանիք:

Հեղինակ` Լիլիթ Հակոբյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին