▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հիմա՝ հենց այս պահին, երջանիկ եմ. Նառա

newmag.am-ը գրում է․

փող

Ամեն ինչ կախված է փողից: Մարդիկ կարող են դա հերքել, փորձել երևալ ավելի լավը` ցույց տալով, թե փողը նրանց համար ոչինչ, բայց ես այդպես չեմ կարծում: Այսօր մեր իրականության մեջ ամեն բան հենց այդ թղթերից է կախված:

սեր

Ես սեր տալիս եմ անընդհատ ու ամեն վայրկյան ու պահանջում եմ, ոչ թե սպասում եմ, այլ հենց պահանջում եմ, որ ինձ էլ սեր տան: Ես խեղդվում եմ առանց սիրո: Կա կին-տղամարդ սեր, ծնողի, երեխայի, ընկերների… Ես սիրո բոլոր դրսևորումներն էլ իմ մեջ կրում եմ: Ես սիրառատ եմ: Չեմ վախենում սիրել:

հեռանալը

Հեռանում են սիրելով: Ես միշտ (հիմնականում հենց այդպես էլ պատահում է) հեռանում եմ սիրելով: Պարզապես պահ է գալիս, երբ ուղեղդ, որ, այդ սիրուց արբած, փորձում էր շատ բան չհասկանալ, սկսում է գործել ու հաղթում է սրտին:

դավաճանություն

Անսահման տհաճություն, զզվանք: Փակ է. դավաճանությունը տեղ չունի իմ կյանքում: Անգամ այդ բառը արտասանել չեմ ցանկանում:

ընկերներս

Կյանքս առանց ընկերների չեմ պատկերացնում: Բացի ընտանիքիցս ու բարեկամներիցս՝ նրանք պետք է լինեն իմ կյանքում, որպեսզի ես լինեմ լիարժեք: Ընկերներիս ընտրում եմ անգիտակցաբար, զգում եմ, որ իմն է:

երբեք չեմ ների

Ես երբեք չեմ ասում` երբեք: Ես շատ անկանխատեսելի մարդ եմ: Մեկ էլ այնպիսի մի բան կանեմ, որինքս ինձ վրա կզարմանամ:

խաբել եմ

Ինչ-որ տեղից ուշանալու դեպքում ասել եմ` ավտոմեքենաս էր փչացել, բայց իրականում ուշ եմ տնից դուրս եկել: Բայց այնպիսի սուտ, որ չի թողնում հանգիստ քնել, չկա: Ես աշխատում եմ չանել այնպիսի բան, որից կարող է հետո ամաչեմ:

Ամբողջական հոդվածը` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին