▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամուսնալուծությունից հետո կյանքը ոչ թե շարունակվում է, այլ սկսվում է երկրորդ անգամ. Իրինա Դանիելյան

life.panprama.am-ի զրուցակիցն այսօր միշտ ժպտերես ու լավատես, կյանքով լեցուն ու անկեղծ Իրինա Դանիելյանն էով սիրում է կյանքի յուրաքանչյուր նվեր, ապրում ու վայելում է յուրաքանչյուր տարիք: Զրույցում կբացայայտենք կին, մայր, դերասանուհի և ընկեր Իրինային:

-Այժմ ինչ եք անում:

-Զբաղված եմ Հայաստանի Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Մեր մեջ ասած» հեռուստածրագրի շրջանակներում, նաև Կամերային թատրոնում երբեմն ներկայացումներ եմ խաղում:

Կար մի շրջանոր բավական ակտիվ բեմական 

գործունեություն էիքծավալումնաև էկրաններին 

 Ձեզ դերասանուհու կարգավիճակում էինք

 հանդիպումՆերկայիս համեմատական 

պասիվությունն ինչի՞ հետ էկապված:

-Պարզապես առաջարկներ չկան: Առաջարկների դեպքում միշտ էլ սիրով համաձայնում եմ: Անտրեպրիզային վերջին ներկայացումը Գրիշա Աղախանյանի և Լևոն Հարությունյանի հետ է եղել: Գրեթե երկու տարի խաղացինք այդ ներկայացումը: Չգիտեմ, արդյոք այն նորից կվերականգնե՞նք, թե՞ ոչ: Այժմ կա մի առաջարկ, որի մասին դեռևս փակագծեր չեմ բացի։

-Իրինա, ե՞ս չեմ մտաբերում, թե՞ Ձեզ ֆիլմերում չենք հանդիպել:

-Հավանաբար այդպես լուրջ, գլխավոր դեր չի եղել, այլապես ինքս էլ կհիշե։

-Որպես հեռուստադիտող՝ իմ աչքերով դուք կոլորիտային դերասանուհի եք ու կարող եք հետաքրքիր կերպարներ մարմնավորել ֆիլմերում:

-Իմ աչքերով էլ դա այդպես է, բայց, հավանաբար, ռեժիսորներն այլ բան են տեսնում:

-Ի՞նչ ժանրի ֆիլմում կցանկանայիք նկարահանվել:

-Չէի ցանկանա շատ շեղվել իմ հիմնական ժանրից: Ես ինձ շատ լավ եմ զգում կատակերգական ժանրի մեջ:

-Ի դեպ, ի՞նչ կարծիք ունեք այսօրվա հեռուստահումորի մասին:

-Գիտեք, հեռուստադիտողին հումորը միշտ էլ պետք է: Իհարկե, սրա մեջ նաև կոմերցիոն միտում կա: Բայց ցանկալի է, որ բարձրորակ արտադրանք մատուցվի: Անկեղծ ասած՝ շատ չեմ հետևում, բայց վստահ եմ, որ էկրաններին այսօր կա և՛ լավ, և՛ վատ հումոր: Յուրաքանչյուրն իրենն է գտնում: Այն, ինչն ինձ համար լավն է, բոլորովին պարտադիր չէ, որ ուրիշի համար լավը լինի… Եվ հակառակը։

-Հետաքրքիր է, որ Ձեզ չենք հանդիպում նաև սերիալներում ու սիթքոմներում: Ձե՞ր սկզբունքն է:

-Ոչ, նորից առաջարկի խնդիրն է, այնպես չի եղել, որ առաջարկեն, ես էլ այդ ուղղությամբ մտածեմ: Ես նման սկզբունքային բաներ չունեմ, եթե հետաքրքիր առաջարկ լինի, սիրով կհամաձայնեմ:

-Եթե չեմ սխալվում, դուք մասնագիտությամբ նաև երաժիշտ եք ու Երգի պետական թատրոնում աշխատել եք որպես երգչուհի: Չե՞ք մտածել երբևէ Պարոնյանի անվան երաժշտության և կոմեդիայի թատրոնում Ձեր ուժերը փորձելու մասին:

-Նախ ասեմ, որ ես ԵՊԹ-ում աշխատել եմ ոչ թե որպես երաժիշտ-երգչուհի, այլ որպես դերասանուհի. երգել ու համերգներ եմ վարել: Իսկ որպես երաժիշտ աշխատել, դասավանդել  եմ միայն ավարտելուց հետո՝ դպրոցում: Հետագայում ես այն զուգորդեցի իմ երկրորդ՝ դերասանի մասնագիտության հետ: Ինչ վերաբերում է թատրոնին, ապա ասեմ, որ երբեք մտքովս չի անցել, ես ինձ լավ եմ զգում կամերային թատրոնում:

-Իրինա, «Մեր մեջ ասած »-ի շրջանակներում հյուրերն իրենց անկեղծության պահերին հաճա՞խ են Ձեզ զարմացնում:

-Այո, նման դեպքեր եղել են: Մեզ և հեռուստադիտողին պատմել են իրենց կյանքից այնպիսի դրվագներ, որոնց մասին տեղյակ չենք եղել: Հաճախ պարզում ենք, որ հյուրը, որին մենք ճանաչում ենք այս կամ այն մասնագիտության մեջ, իրականում բոլորովին այլ մասնագետ է, այլ երազանքներ ու նպատակներ է ունեցել, պարզապես կյանքի հունն ամեն ինչ փոխել է:

 

 

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին