▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քրիստինե Պեպելյանի նոր երգի նախապատմությունն ու նրա ցանկությունը

esem.am-ը գրում է․ Երգչուհի Քրիստինե Պեպելյանը Մարտի 8-ին նոր երգ կներկայացնի իր լսարանին: «Քոնն եմ» կոչվող երգի երաժշտոթյան հեղինակն Արսեն Գրիգորյանն է, խոսքերը գրել է Ավետ Բարսեղյանը, գործիքավորումն արել է Հայկոն:

Քրիստինեն հայտնեց, որ երգը գրվել է դհոլոհար Էֆոյի և կնոջ՝ Քրիստինեի համար: Զույգը որոշել է, որ այս երգը լավագույնս կարող է ներկայացնել Քրիստինե Պեպելյանը:

Երգչուհին նշեց, որ միշտ չէ, երբ իրեն առաջարկում են երգ, որն իսկապես ուզում է կատարել, սակայն այս դեպքում ամեն բան այլ էր: «Դու պետք է ընտրես երգը, երգն էլ՝ քեզ: Էֆոն երաժիշտ է, լավ լսողություն ունի և կարող է կողմնորոշվել, թե ով ինչպես կկատարի երգը: Նա ասում է, որ իրենց համար կատարողի  երկրորդ տարբերակ չի էլ եղել»,- ասաց Քրիստինեն՝ հավելելով, որ շատ ռոմանտիկ երգ է: «Շատ մեծ սեր կա մեջը: Պրեմիերան անում եմ Մարտի 8-ին, քանի որ ցանկանում եմ նվիրել բոլոր կանանց ու մաղթել սեր ու երջանկություն»,- ավելացրեց նա:

Ամբողջական հոդվածը` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին