▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հարազատ թշնամին» սերիալի վերջաբանը կորոշի հեռուստադիտողը

Armenia TV-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջում կարդում ենք. 

Ավարտին է մոտենում վերջին երկու տարիների ամենավարկանիշային հայկական հեռուստասերիալը: Այն չի ավարտվելու հենց այնպես, այստեղ մենք պատրաստել ենք անակնկալ:

Վերջին սերիաների սցենարը հիմնված է լինելու մեր հավատարիմ հեռուստադիտողի պատկերացումների վրա:

Այսպիսով, նախքան սերիալի ավարտը, կարող եք կատարել գրառումներ այս հաղորդագրության մեկնաբանություններում՝ ներկայացնելով Ձեր պատկերացումները հեռուստասերիալի ավարտի կապակցությամբ:

Սերիալի ստեղծողները, գրառումների հիման վրա, հեղինակելու են վերջին սերիաների սցենարը:

Ակտիվ մասնակցե՛ք, և մի գուցե հենց Ձեր տարբերակը լինի եթերում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին